ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղ Խաչ-Զրո (Крестики-нолики)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկզբնական շրջանում «Խաչ-Զրո» զվարճալի խաղը ունեցել է այլ անուն, մասնավորապես՝ «Խերիկի-Օնիկի»: Դա այն ժամանակների ամենահին և նաև ամենատարածված սեղանի խաղն է եղել: Ընդ որում մեր նախնիները  այդ խաղը խաղացել են  ոչ թե խաչի և զրոյի պատկերներով, այլ այբուբենի «х» և «о» տառերով:

Այս խաղի ծագման վերաբերյալ շատ տեսություններ կան: Այնուամենայնիվ, վարկածներից շատերը թերություններ ունեն: Բայց կան մի քանիսը, որոնք ոչ թե ավելի հավանական են, այլ բավականին զվարճալի են:

Օրինակ ենթադրվում է, որ առաջին անգամ այդ խաղը կարող է հայտնված լինել Հնդկաստանում մոտ երկու հազար տարի առաջ, բայց դրա գյուտարարը, 3-ը 3-ի վրայի տախտակը վերափոխելով 8-ը 8-ի վրայով տախտակի, հորինել է շախմատը:

Հաջորդ վարկածը, որը մոտ է «Խաչ-Զրո» խաղի հավանական հայտնագործմանը այն է, որ ինչ որ հռոմեացի գյուտարար է ստեղծել այն, բայց չի հասցրել ավարտին հասցնել, քանի որ Հռոմը գրավվել է բարբարոսների կողմից:

Իրականում ոչինչ հստակ հայտնի չէ «Խաչ-Զրո» խաղի առաջացման մասին: Կա վարկած, որ այն հորինել է մի ֆրանսիացի մաթեմատիկոս, և դա արել է բոլորովին պատահական այն ժամանակ, երբ լուծում էր հավասարումների եռաստիճան համակարգի մի խնդիր: Ժամանակ  է եղել, երբ «Խաչ-Զրո» խաղն այնքան տարածված էր, որ այդ խաղային թեմատիկայով անգամ  սրճարաններ են եղել: Ավելին, նման հաստատությունները մեծ պահանջարկ են ունեցել: Եղել են դեպքեր, երբ խաղալով «Խաչ-Զրո» մարդիկ բաց են թողել շատ կարևոր իրադարձություններ, անգամ մահապատիժներ: Նման մասսայականությունը դուր չի եկել եկեղեցուն, և խաղը արգելվել է: Բայց դա մեծապես չի ազդել խաղացողների քանակի վրա, պարզապես բոլորը սկսել են թաքուն խաղալ:

Մեկ այլ տեսություն էլ ենթադրում է, որ իտալացի նկարչի նկարում պատկերված Հռոմի Պապը գաղտնի «Խաչ-Զրո» է խաղում ինքը իր հետ: Դա այն նկարն է, որը ժամանակի ընթացքում կրկնօրինակել է Կազիմիր Մալեվիչը: Վերածննդի դարաշրջանում խաղը կրկին ճանաչվել է օրինական:

Կա նաև խաղի առաջացման այլ վարկած: Մի խումբ հնէաբաններ գտել են քառակուսու նման մի բան, որը բաժանված է իննը հատվածների և որոնց մեջ  շրջանակներ ու խաչեր են պատկերված: Նման պատկերներ են հայտնաբերվել նաև հին ժայռապատկերներում և որմնանկարներում: Այնուամենայնիվ պետք է նշել, որ առկա է պատահականություն հնարավորություն և պատկերներում «Խաչ-Զրո» խաղը չէ:

Ժամանակակից աշխարհում «Խաչ-Զրո» խաղը մոռացված չէ: Այն խաղում են երեխաները, դպրոցականները, ուսանողները, մեծահասակները և անգամ տարեցները: Անգամ այս խաղի մի ամբողջ համակարգչային տարբերակ կա, և այն կարելի է  ներբեռնել գրեթե ցանկացած սարք՝ հեռախոսից մինչև համակարգիչ: Բացի այդ, առցանց խաղերի ոչ մի կայք  յոլա չի գնում առանց այդ լեգենդար խաղի: Անգամ բացի համացանցի միջոցով այլ մարդկանց հետ խաղալու հնարավորությունից, կա հնարավորություն մրցակցել արհեստական ​​բանականության հետ: Արհեստական ​​հակառակորդ ստեղծելու համար ծրագրավորողներն օգտագործել են իրականացման տարբեր բարդությամբ մի քանի շահող տեսություններ, այնպես որ խաղացողը կարողանա որոշել հակառակորդի ուժը, ինչը նաև օգնում է հասկանալ սեփական հնարավորությունները և այն, թե ինչ ռազմավարություն է օգտագործում արհեստական բանականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular