ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը Սյունիքում գործում են այն մոդելով, որը մշակվել է Իդլիբում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ համացանցում տարօրինակ մեկնաբանություններ կան առ այն, որ Իրանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ չմիջամտելով «դավաճանել» է Հայաստանին: Չպետք է իդեալականացնել Իրանը, բայց եթե անկեղծ լինենք. որևէ մեկը պատերազմի մեջ կմտնե՞ր, եթե ըստ հետախուզական տվյալների հայտնի էր, որ կառավարությանը կուլիսային բանակցություններ է վարում իր հողերը թշնամիներին հանձնելու համար: Բացի դա ևս մեկ հարց. ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները վերջին 30 տարիների ընթացքում, որպեսզի Իրանը կանգնի Հայաստանի և Արցախի կողքին Թուրքիայի հարձակման դեպքում: Թեհրանի հետ կնքվե՞լ է ռազմական պայմանագիր, թե՞ կառուցվել է ժամանակակից մայրուղի (էլ չխոսենք երկաթգծի մասին), որը թույլ կտար Իրանից բեռների հոսքերն ազատորեն հասցնել Սև ծովի նավահանգիստներ: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի իշխող վերնախավը վարել է և շարունակում է վարել կրեմլամետ և, հետևաբար, թուրքամետ արտաքին քաղաքականության: Գորիս-Կապան ավտոճանապարհի մինուլթանության անցակետը դրա վառ ապացույցն է: Ի վերջո, Հայաստանի իշխանությունը միտումնավոր է անպաշտպան թողել այդ ռազմավարական ճանապարհը թույլ տալով ագրեսորին հաստատվել այնտեղ: Արդյո՞ք դա մարտահրավեր չէ Իրանին: Նրանք իրենց թույլ են տվել մինի-հիտլերին շանտաժի ենթարկել իրանցի վարորդներին  Հայաստանի ինքնիշխան տարածքում: Իրանը լինելով շատ հեռու վճռականորեն աջակցում է Եմենի հուսիթներին նույնիսկ առանց նրանց հետ ցամաքային սահմանի, քանի որ հավատում է նրանց, գիտի, որ հուսիթիները Թեհրանի թիկունքում երբեք գործարք չեն կնքի Սաուդյան Արաբիայի հետ: Իսկ հայերը ծնկի են եկել և խնդրում են թուրքին բացել սահմանը և «հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ առանց նախապայմանների»: Զգացեք՛ տարբերությունը: Ավելին, Բաքվի մինիստրությունը, առաջնորդվելով խորհրդային ժամանակաշրջանի կեղծ քարտեզներով, կամայականորեն մտել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատված, քանի որ այն բառացիորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը (հենց այնպես, քանի որ մայրուղին հատուկ չի պահպանվել  իրավասու մարմինների կողմից):  Բացի դա ցանկանում են երկաթուղային հաղորդակցություն բացել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հարց. ինչպիսի՞ բեռներ է պատրաստվում տեղափոխել մինիսուլթանությունը Հայաստանի տարածքով, եթե նույնիսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի համար բավարար քանակի բեռ չկա: Դա նշանակում է, որ խոսքը կոմերցիոն բեռների մասին չէ, այլ նախապատրաստվում է հյուսիսային Իրանի բոլոր այն տրանսպորտային ուղիների շրջափակում, որոնք շրջանցում են Թուրքիան և Ադրբեջանը: Եվ հայերը մտել են նման կեղտոտ խաղի մեջ: Դա ոչ միայն իշխանության կողմից հայ ժողովրդի շահերի դավաճանություն է: Խնդիրը շատ ավելի լայն է: Սուլթանությունն ու մինսուլթանությունը, Փաշինյանի կառավարության հետ միասին, Հայաստանը վերածում են բացահայտ հակաիրանական պետության: Այդ ամենի  անմիջական պատասխանատուն Փաշինյանն է: Թուրքերը Սյունիքում գործում են սիրիական Իդլիբում մշակված մոդելի համաձայն: Նմանությունը մեկը մեկին է: Միակ տարբերությունն այն է, որ Բաշար Ասադը պայքարում է Իդլիբի համար (տարածաշրջանը վաղ թե ուշ կազատագրվի Իրանի աջակցությամբ), իսկ Փաշինյանը հանձնում է ամեն ինչ առանց կռվի ...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular