ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիզիկական անձանց դեպքում կսահմանվի 10-20 հազար դրամ տուգանք, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 40-ից 120 հազար դրամ. ԱԱՏՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը սեպտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե ինչ իրավական նորմեր են գործելու, եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել կամ թեստավորվել:

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր գործառույթներն իրականացնում է ստուգումների, ստուգայցերի վարչական վարույթների միջոցով, այս պարագայում՝ ստուգայցերի միջոցով: Պետք է ասեմ, որ ստուգայցերը սկսվել են շատ վաղուց՝ Covid-ի առաջին դեպքերին զուգընթաց: Ստուգայցերը պլանավորվում են մեկ օր առաջ, և առաջին հերթին ընտրվում են ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի 3 և ավելի դեպք, բացի դրանից ընտրվում են մարդաշատ վայրերը, օրինակ՝ առևտրի կենտրոնները»,-նշեց նա:

Ըստ նրա՝ դա չի նշանակում, որ այլ կազմակերպություններ չեն վերահսկվելու և այնտեղ ստուգայցեր չեն կատարվելու: Նա նշեց, որ ստուգայցերը պատահական են լինելու:

«Որևէ մի պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի: Ֆիզիկական անձանց նկատմամբ, առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում՝ 10-ից 20 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 40-ից 120 հազար դրամ»,-ասաց Աննա Հարությունյանը:

Նա նշեց, որ նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ կարող են այցելել մի քանի անգամ․ դա կախված է նրանից, թե գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular