ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ-ոք իրավունք չունի խոսելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ադրբեջանական լինելու կամ չլինելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանական ոստիկանները շարունակում են սադրել և արգելքներ ստեղծել ինչպես իրանցի այնպես էլ Հայաստանից Արցախ տեղափոխվող ուղևորների համար։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավական հարցերով փաստաբան Սերգեյ Ամիրխանյանի հետ։

Հարցին, թե Կապան-Գորիս միջպետական ճանապարհին տեղի ունեցող դեպքերը իրավական ի՞նչ խախտուներ ունեն Սերգեյ Ամիրխանյանը պատասխանել է․ «Գորիս-Կապան ճանապարհի իրավակարգավորումները, իմ կարծիքով, պետք է կարգավորվի միջպետական որոշակի համաձայնագրերով, միջազգային պայմանագրերով և բնականաբար նաև մեր պետական սահմանի մասին օրենքով։ Այստեղ հարցը միայն իրավական դաշտում չէ, խնդիրը կայանում է նրանում, որ եթե անգամ ենթադրենք, որ այդ տարածքը Ադրբեջանին պատկանող տարածք է, միևնույնն է մենք դեռևս Ադրբեջանի հետ չունենք դեմարկացիա և դելիմիտացիայի համապատասխան համաձայնագրեր և այդ տարածքը և այդ տարածքը ժամանակին եղել է մեր վերահսկողության ներքո։ Եվ մեզ, կարծում եմ, ոչինչ չէր խանգարում, որ մինչև համապատասխան համաձայնագրերի առկայությունը այդ տարածքները պահեինք մեր վերահսկողության տակ։ Այսօր, քանի դեռ այդ միջազգային համապատասխան միջպետական պայմանագրերը, համաձայնագրերը առկա չեն, չի ձևավորվել հանձնաժողով, որը համապատասխան քննարկումներ է իրականացրել այդ սահմանների վերաբերյալ, կարծում եմ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, որ այդ տարածքները ադրբեջանական են, թե հայկական։ Անկախ այն հանգամանքից, թե ԽՍՀՄ-ի 1976 թվականի քարտեզով ինչ էր նկարած, կամ 1957 թվականի քարտեզով տարածքն ումն էր։ Խնդիրը գալիս է նրանից, որ քանի դեռ առկա չեն համապատասխան համաձայնությունները, այսօր մենք ոչ մեկս, անգամ վերին ատյաններում որևէ մեկը իրավունք չունի խոսելու այդ տարածքների ադրբեջանական լինելու կամ չլինելու մասին»։

Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Սա առաջին հայցն է Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցությամբ, որը երբևէ ներկայացվել է դատարան։ Հարցին, թե ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հայցից փաստաբանը պատասխանել է. «ՄԱԿ-ի դատարանը, որը ստեղծվել է դեռևս 1946 թվականից, իր գործունեության բնույթով լուծում է պետությունների միջև առաջացած վեճերը։ Այս պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ-ի կողմից ներկայացված դիմումին, որով վերջինս Ադրբեջանին մեղադրում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով և դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի Հանրապետությանը և հատուցել վնասները։ Հետևաբար միջազգային կոնվենցիայից է կախված, թե դատարանը ինչ որոշում կկայացնի Հայաստանի համար, այսինքն Ադրբեջանին ինչ պատասխանատվության կենթարկի, եթե իհարկե բողոքը բավարարվի»։

Անդրադառնալով հարցին, թե դիվանագիտության ու արտաքին քաղաքականության առումով Հայաստանին սա կօգնի՞ փաստաբանը պատասխանել է. «Եթե հարցը դիտարկում ենք իրավական տեսանկյունից և նաև դատարանների կանոնակարգման տեսանկյունից հայցի առկայությունը դեռևս չի նշանակում, որ պետք է կողմերի միջև առաջանան թշնամական հարաբերություններ։ Հետևաբար կարծում եմ, որ այս հայտը արտաքին քաղաքական առումով Հայաստանի համար որևէ ազդեցություն չի ունենալու։ Ըստ էության, մեր երկիրը գտել է, որ առկա է միջազգային կոնվենցիայի խախտում, և քանի որ նման վեճերը լուծում են դատարաններում և Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որն իր մեջ ներառում է այդ ռասայական խտրականությունը։ Դրա համար Հայաստանը որոշել է այդ կոնվենցիայով դիմել ՄԱԿ Ադրբեջանի հայատյացության դեմ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular