ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Արցախի խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկկողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը։
Նշվում է, մասնավորապես, որ Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության հարցերը։
 
«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և կողմերը քննարկել են Աֆղանստանի հարցով համատեղ գործողություններն ու անհանգստություն առաջացնող տարածաշրջանային խնդիրները», - ասված է հաղորդագրության մեջ:
 
Մինչդեռ, ТАСС-ի տեղեկություններով, լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության բարձրաստիճան հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ բավական երկարատև հանդիպման ժամանակ Բլինկենն ու Չավուշօղլուն խոսել են Կովկասի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մասին:
 
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 21-27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular