ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կեղծ մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ իր հողերի օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- Հայաստանի հասցեին նման կեղծ մեղադրանք է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:

«Այս իրադարձությունը հնարավորությունների պատուհաններ բացեց տարածաշրջանում մշտական ​​խաղաղության վերականգնման համար: Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին», - Էրդողանի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  CNN Тürk հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ 44-օրյա պատերազմն սկսել էր Ադրբեջանը. «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»,- ասել էր նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular