ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԱԳ փոխնախարարը եռօրյա այցով կժամանի Ադրբեջան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21-ին եռօրյա այցով ժամանելու է Ադրբեջան։

Ինչպես հայտնում է minval.az-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու «Ադրբեջան-Թուրքիա-Իրան եռակողմ հարաբերություններ» թեմայով համաժողովին, որը կազմակերպել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը (AIR):

Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, որը նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular