ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աներես իշխանությունը շարունակում է անդունդը գլորել Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չկա Երկիր մոլորակի վրա ավելի աներես և ստախոս իշխանություն, քան Հայաստանի գործող իշխանություններն են։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովին հայտարարել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնել 30 տոկոսով։ Ըստ նախարարի` դա միայն հայկական կողմի գնահատականը չէ, այլև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վերլուծությունները։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ ճանապարհների արգելափակումը կբարձրացնի մեր համատեղ տնտեսական զարգացման նախագծերի մրցունակությունը: Ռուսական ընկերությունները և երկկողմ բանակցություններում ներգրավված կազմակերպությունները դա հաշվի են առնում», - նշել է Քերոբյանը:

Այսկերպ, իհարկե, էկոնոմիկայի նախարարը փորձում է ապաշրջափակման գործում ներքաշել նաև ռուսական կողմին, որպեսզի հետագայում մեղքը բարդեն ռուսների վրա, իսկ իրենք իրականացնեն իրենց հովանավորների դավադիր ծրագիրը։ Մինչ օրս ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ էկոնոմիկայի նախարարությունը որևէ հաշվարկ չեն ներկայացրել, թե ինչ ռիսկեր է պարունակում Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի բացումը, էժան ապրանքների և թուրքական գումարների հոսքը Հայաստան, որ ոլորտները կարող են կանգնել բացարձակ կրախի առջև։ Փոխարենը, տարփողում են իբր երկնիշ աճերի հնարավորությունների մասին, որոնք որևէ ողջամիտ հակափաստարկի չեն դիմանում։ Բնականաբար, «երկնիշ» բառը դարձել է նախարարի սիրելի ձևակերպումը։ Նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամն է կանխատեսում, որ այս տարի ՀՀ տնտեսությունը կաճի միայն 6,5 տոկոսով, իսկ Քերոբյանը շարունակում պնդել իր սիրելի երկնիշի վրա։ Մասնավոր բիզնեսում խոշոր նախագծեր վարի տված Քերոբյանը այժմ էլ սպառնում է դառնալ ՀՀ ամենաձախողված պաշտոնյաներից մեկը։ Իսկ վտանգը, որ Հայաստանին կսպառնա ապաշրջափակման մասին, նրան բոլորովին էլ չի հուզում։

Միքայել Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular