ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանը երկուշաբթի պաշտոնապես վերսկսել է աշխատանքը ներքին և միջազգային չվերթների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Աֆղանստան Իսլամական էմիրության» («Թալիբան» շարժում) թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ:

Աֆղանստանի քաղավիացիայի վարչության որոշմամբ՝ օդանավակայանն աշխատելու է 06:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ավիահաղորդակցությունը քաղաքացիական չվերթների համար դադարեցվել էր օգոստոսի 15-ին, երբ թալիբները մտան մայրաքաղաք: Հիշեցնենք, որ դրանից հետո երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից՝ իշխանությունը թողնելով «Թալիբան» շարժման ձեռքում:

Օգոստոսի վերջից Կատարից և Թուրքիայից ժամանած մանսագետներն են օգնում կարգավորել օդանավակայանի աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular