ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի գունավոր շոուն և ոստիկանական ապօրինությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն գնով ցանկանում են սեպտեմբերի 21-ին իրականացնել իրենց «գունագեղ շոուն» Հանրապետության հրապարակում, որի համար 2 միլիոն դոլարից ավելի գումար են վատնել։ Սխալ կլինի կարծել, թե իշխանությունները չէին հասկանում, որ հանրության մի զգալի մասը հստակ դեմ է նման շոուի իրականացմանը։ Այդուհանդերձ, ցանկանալով ցույց տալ, թե ամեն ինչ լավ է երկրում, և որևէ խնդիր չկա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի խորշում նույնիսկ բռնություննների գնալ զոհվածների և ռազմագերիների հարազատների նկատմամբ, որպեսզի կարողանա անխափան իրականացնել իր միջոցառումը, ավելին, մի շարք զոհված զինծառայողների ծնողների բերելու են և համերգի օրը նստացնելու են առաջին շարքերում, որպեսզի եթե ընդդիմությունը որևէ կերպ փորձի խափանել այդ միջոցառումը, սկսեն մեղադրել ընդդիմադիրներին զոհվածների հիշատակը անարգելու մեջ։ Իսկ հիշատակն այդ անարգում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ենթակա ոստիկանական ուժերի հետ։

Նախօրեին լուրջ բռնություններ են տեղի ունեցել Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իարականացնող 21 քաղաքացիների՝ բռնություն գործադրելով և ծեծի ենթարկելով։ Ցուցարարները փորձում էին անհնազանդության ակցիա իրականացնել՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը։ Իրավապահները պատ են կազմել և առանձնակի դաժանությամբ քաշքշել նրանց։ Մի քանիսը տեղափոխվել են ոստիկանություն։ Կան նույնիսկ հիվանդանոցներ տեղափոխվածներ, ինչպես պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որին դատաբժշկական ուղեգիր է տրվել ստացած մարմնական վնասվածքների պատճառով։ Նիկոլ Փաշինյանը այս պահին ունի մեկ կարևոր խնդիր. ցույց տալ աշխարհին և Հայաստանի Հանրապետությանը, թե մեծ աջակցություն ունի։ Դեռևս Հին Հռոմում իշխանությունները յուրացրել էին «Հաց և տեսարաններ» սկզբունքը և այդ կերպ էին կառավարում այդ ամբոխին։ Հայաստանի իշխանությունները կրկնակի ավելացրել են տեսարանների քանակը, քանի որ տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս մտածել հացի մասին, և Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր ապօրինությունները իր խամաճիկը դարձած ոստիկանների հետ միասին։

Տարոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular