ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղապահներն ամեն օր լուծում են Արցախի բնակիչների ավելի քան 100 սոցիալական հարց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռուս խաղաղապահները շարունակում են համակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի տեղական իշխանությունների ներկայացուցիչներին՝ բնակչության տարբեր հարցերի լուծման հարցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի մասնագետներն արձագանքել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ղեկավարի խնդրանքին, որտեղ առանց խաղաղապահների հնարավոր չէ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում ջրային մայրուղու անցկացման ինժեներական աշխատանքներ իրականացնել:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևի խոսքով՝ Մաճկալաշենի ավելի քան 400 բնակիչներ ապահովված կլինեն խմելու ջրով։
«Որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ավելի արագ վերադառնան խաղաղ կյանքին և մոռանան անցյալ տարվա դժվարությունները, մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներն իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման, ցորենի բերքահավաքի, խաղողի բերքահավաքի, ինչպես նաև բնակիչներին խմելու ջրի հասցեական առաքման համալիր միջոցառումներ»,-նշել է Զայցևը։
 
Բոլոր հողային աշխատանանքերի մեկնարկից առաջ ռուս սակրավորները տարածքի ուսումնասիրություն են իրականացնում և մաքրում տեղանքը պայթյունավտանգ առարկաներից։
"Մենք այստեղ մոտակայքում արտեզյան հոր ունենք, այնտեղից խողովակաշար է անցկացվելու մինչև լեռը, որտեղ կլինի ավազանը։ Այնտեղից կապահովիի խաղողի այգիների ոռոգումը։ Առանց ոռոգման բերքը վատն է լինում։ Եթե երկու ամսից ավել անձրևներ չկան, կարելի է բերք չսպասել։ Այս տարի արդեն չորս ամիս է՝ տեղումներ չկան, բերքը քիչ է",-ասել է Մաճկալաշեն գյուղի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։
Ջրատարի երկարությունը կկազմի 5 կիլոմետր։
«Խաղաղապահներն ապահովում են մեր անվտանգությունը, մենք կարող ենք հանգիստ աշխատել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել խաղաղապահներին մեզ օգնելու համար»,-նշել է Ավանեսյանը։
 
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular