1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլորվել սեփական երկրի տարածքում․ երբ բացակայում է պետությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանություն չկա․ կա հանրության մի մասի աջակցությունը վայելող թուլամորթների խառնամբոխ, որը ունակ չէ պաշտպանել սեփական քաղաքացիներին սեփական տարածքում։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե նախօրեին երեկոյան Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ, որոնց տվյալները հայտնի են, բայց անունները չեն հրապարակվում, Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` երեկ կեսգիշերին վերադարձրել են երկու անձանց, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների միջնորդությամբ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ ճանապարհի վրա ուղղակի անհնար է շեղվել նույնիսկ մեծ ցանկության դեպքում։ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների ադրբեջանցիները պարզապես առևանգում են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ իշխանության լպիրշությունը հերիքում է առևանգվածներին մեղադրանքներ հղել, իր ֆեյքերին ու զոմբիներին քսի տալ այդ մարդկանց, ծանրագույն վիճակում գտնվող նրանց ընտանիքների դեմ։

Միակ պաշտոնյան, ով, ըստ էության, իրականացնում է իր գործառույթները, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, ով խոսել է անհետացածների ընտանիքների հետ, փորձել իր կարելվույն օգտակար լինել այդ մարդկանց։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք ներքին հարցերում աղաղակում են իրենց ստացած պողպատե մանդատի մասին, Ադրբեջանի հետ հարաբերություններում բամբակ են դարձել, սսկվել, ձայնազուրկ ապուշի պես կողքից են նայում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա աղբակույտը շարունակում են ղեկավարել Հայաստանը, այս խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլև ավելի են սրվելու։ 

Սամվել Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular