ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը այն գործիչը չէ, որ կարող է հակադրվել Մոսկվային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ վերսկսում է փողոցային պայքարը, քանի որ երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը վտանգ է սպառնում:

«Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի չեզոքացնենք մեր երկրին սպառնացող վտանգները և կանխենք Հայաստանի թուրքացումը», - ասել է Իշխան Սաղաթելյանը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Հարցին, թե որքանո՞վ կարող է հաջողել փողոցային պայքարն այս փուլում քաղաքագետը պատասխանել է․ «Հայաստանում հաջորդ իշխանափոխությունը լինելու է Ֆրանսիայի օժանդակությամբ, լինելու է գունավոր հեղափոխություն։ Հայկական իրողությունն այն է, որ այս 30 տարիների ընթացքում յուրաքանչյուր իշխանափոխություն Հայաստանում եղել է գերտերությունների վերահսկողության տակ, և գլխավոր դերակատարությունը հայաստանյան քաղաքական պրոցեսներում առ այսօր կատարել է ՌԴ-ն։ Հաջորդը լինելու է ֆրանսիական հեղափոխություն։ Եվ չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական իր տեսլականով համապատասխանում է այն չափորոշիչներին, որը դնում է Հայաստանի առջև Արևմուտքը և չեմ կարծում, որ այդպիսի օժանդակություն կարող է Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներով ստանալ։ Իսկ ես, ինչպես հասկանում եմ, վերջին երկու տարվա ընթացքում գաղափարը եղել է մեկ ռուսական դրածո ղեկավարին հանել մեկ այլ ռուսական դրածո ղեկավարով փոխարինել, նրա պահանջարկը ՌԴ-ն չունի։ Դա տեսանք վերջին ընտրությունների ժամանակ, ինչպես ՌԴ-ն կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին և որոշեց, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես կոլաբորացիոնիստական կառավարության ղեկավար, ավելի օգտակար է, քան Ռոբերտ Քոչարյանը։ Ուստի ես, ելնելով այդ գնահատականից, Ռոբերտ Քոչարյանի շանսերը բարձր չեմ գնահատում։ Արևմուտքին էլ ինքը հետաքրքիր չէ, քանի որ իր տեսլականը դեպի հետ նայող, դեպի հետ տանող տեսլական է։ ՌԴ-ին ինքը ևս չի հետաքրքրում, որովհետև ՌԴ-ն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունի կոլաբորացիոնիստական ղեկավար, որը պատրաստ է սպասարկել Հայաստանի թշնամիների շահերը և Ռուսաստանի ցուցումով գործել և շահել հանրության որոշ մասի համակրանքը։ Նիկոլ Փաշինյանը այն գործիչը չէ, որ կարող է հակադրվել Մոսկվային, եթե իրեն Մոսկվան ասի՝ փասա-փուսադ հավաքի և հայդե այստեղից, ինքը սուսուփուս իշխանությունը կհանձնի նրան, ում կասի։ Եվ տրամաբանորեն կարելի է եզրակացնել, որ եթե հունիսի 20-ի ընտրություններում այդպիսի առաջադրանք Նիկոլ Փաշինյանը չի ստացել Մոսկվայից, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի գնացքը գնացել է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular