ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածը ո՛չ սարդրանք է, ո՛չ էլ միջադեպ, սա այն ծրագրի մի մասն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, որ ԽՍՀՄ ժամանակահատվածի քարտեզներն են հիմք ընդունվում սահմանների որոշման հարցում։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հիմք ընդունում այդ քարտեզները, եթե անգամ Ադրբեջանը չի ճանաչել իր սահմանները իրավապաշտպանը պատասխանել է․ «Այո՛, այն սահմանները, որոնց մեջ Ադրբեջանն իրեն տեսնում է, շատ ավելի ընդլայնված են, և այդ սահմանների մեջ Հայաստանն ընդամենը մի եռանկյունի է՝ կես Սևանով։ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածը ո՛չ սարդրանք է, ո՛չ էլ միջադեպ, սա այն ծրագրի մի մասն է, որը կազմվել է դեռևս 1918 թվականին։ Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանի ներկա իշխանությունները չեն հասկանում դա։ Այն, որ իրենք ձևացնում են, որ չեն հասկանում, դա իրենց գործն է։ Այն, որ իրենց հավատում են իրենց ջատագովները, դա էլ իրենց մեղքն է։ Բայց այստեղ մնում է մի խնդիր՝ մենք այսպիսի վերաբերմունքով կորցնում ենք երկիրը։ Եվ այստեղ է գաղտնիքը, որ ՀՀ իշխանությունը ձևացնում է, որ արտառոց բան չկա, մի միջադեպ է, մի սադրանք է։ Շատերն ասում են՝ իշխանությունները ապիկար են, չեն հասկանում։ Ես ուզում եմ այս հարցում «պաշտպանել» իշխանություններին՝ նրանք ո՛չ ապիկար են, ո՛չ էլ անհասկացող, հրաշալի հասկանում են, թե ինչ են անում։ Դատելով արդյունքներից՝ իրենք իրականացնում են թուրք-ադրբեջանական ռազմավարական և մարտավարական ծրագրերը։ Եվ այստեղ սպասել համարժեք անդրադարձի կամ պատասխանի, իհարկե, չարժե։ Ես ուզում եմ շեշտել, որ մենք ունենք բացառություն, դա Մարդու իրավունքների պաշտպանի վերին աստիճանի հետևողական, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով տարվող աշխատանքն է։ Եվ պետք է ողջունեմ այն աշխատանքը, որն անում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Բայց մտածել, որ սա բավարար է, որպեսզի կարողանանք դիմադրել այս կազմակերպված գրոհին, չի կարելի։ Իսկ սա ոչ թե 10 տարի առաջվա վիճակ է, այլ շարունակվում է այն գրոհը, ագրեսիան, որն սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular