Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թաիլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու, Ուրուգվայ՝ Մտքի ազատ արտահայտման օր, Ադրբեջան՝ Նավթագործների օր, Բելոռուս՝ Մաքսավորների օր, Ղրղզստան՝ Ձեռներեցների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

1910 – ծնվել է արձակագիր Քրիստափոր Թափալցյանը։

1918 – գնդակահարվել են Բաքվի 26 կոմիսարները, որոնց մեջ է եղել  քաղաքական գործիչ, հեղափոխական Ստեփան Շահումյանը:

1922 - ծնվել է հայազգի խորհրդային և ռուսական բանաստեղծ-ճակատային, երգերի հեղինակ, գրող Գրիգոր Պոժենյանը, որի հայրը՝ Միքայել Պոժենյանը հանդիսացել է Խարկովի տրակտորների գործարանի հիմնադիրներից մեկը:

1954 - ծնվել է բանաստեղծ Զավեն Բեկյանը:

1957- վախճանվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը:

1969 – ծնվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանը։

1984 – վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը:

1990 - ներքին գործերի նախարարության կազմում կազմավորվել է Հայոց կանոնավոր բանակի հիմք հանդիսացած «Հատուկ գունդ»-ը:

1991 - Քարաքենդ գյուղի մոտ վթարի է ենթարկվել  Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են գտնվելիս եղել ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ռուս-ղազախական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներ:

2005 - իր ծննդյան օրը 83 տարեկանում վախճանվել է խորհրդային և ռուսական բանաստեղծ-ճակատային Գրիգոր Պոժենյանը:

2006 - Ստեփանավանում բացվել է արհեստական խոտածածկով առաջին խաղադաշտը, որը նման առաջին մարզադաշտն է եղել Հայաստանի մարզերում:

2007 - տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցելու համար Մեծ Բրիտանիա է մեկնել պատվիրակություն Հայաստանից:

2010 - հայկական «Արարատ» կոնյակը ստացել է EACA Euro Effies-ի արծաթյա մրցանակ:

2011 - բացվել է  Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը (ճարտարապետ Արթուր Մեսչյան)։

2013 - կայացել է Rock Aid Armenia նախագծի շրջանակում կառուցված  Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը, որին մասնակցել է  աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը:

2020 - վախճանվել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 – տեղի է ունեցել Մուհամեդի և նրա հավատակիցների վերաբնակեցում (հիդժրա) Մեքայից Մեդինա:

1066 - Նորվեգիայի և Անգլիայի միջև տեղի է ունեցել  Ֆուլֆոդի ճակատամարտը, որի  պատճառը եղել է Նորվեգիայի թագավոր և վիկինգների առաջնորդ Հարալդ 3-րդի բարձրացրած խռովությունները Անգլիայի կառավարության դեմ։

1187 – Սալահ ադ Դինը սկսել է Երուսաղեմի պաշարումը, ինչը երրորդ խաչակրաց արշավանք սկսելու առիթ է հանդիսացել։

1258 - օծվել է 38 տարվա ընթացքում գոթական ոճով Սոլսբերի քաղաքում կառուցված Աստվածամորը նվիրված Սոլսբերիի տաճարը, որը անգլիական գոթիկայի փայլուն օրինակ է։

1378 - Ուրբանուս 6-րդը և Կլեմենտ 7-րդը միաժամանակ ընտրվել են Հռոմի պապեր:

1519 - Ֆեռնան Մագելանն սկսել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:

1778 – ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ծովագնաց Ֆադդեյ Բելլինսհաուզենը, որը հանդիսանում է Անտարկտիդայի հայտնագործողներից մեկը:

1792 - Ֆրանսիայում թույլատրվել են ամուսնալուծությունները:

1842 – ծնվել է անգլիացի գյուտարար Ջեյմս Դյուարը, որը հանդիսանում է առաջին թերմոսների հայտնագործողներից մեկը:

1854 - Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել  ճակատամարտ Ալմայում, որին մի կողմից մասնակցել են Անգլիայի, ֆրանսիայի և Թուրքիայի կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը:

1870 – իտալական զորքերը գրավելով պապական տարածքները մտել են Հռոմ հայտարարելով այն իրենց մայրաքաղաք, ավարտվել է Իտալիայի միավորումը, իսկ Հռոմի պապը առանձնացել է իր պալատում ՝ Վատիկանում և հայտարարել իրեն և իր աջակիցներին  «վատիկանյան բանտարկյալներ»:

1934 – ծնվել է իտալա-շվեյցարացի երգչուհի, դերասանուհի Սոֆի Լորենը:

1946 – տեղի է ունեցել առաջին Կաննի կինոփառատոնը։

1957 – վախճանվել է ֆինն նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր Յան Սիբելիուսը։

1971 – վախճանվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը:

1990 – Հարավային Օսիան անկախացել է Վրաստանից։

1999 – բելգիական Անտվերպենում սկսել է գործել  «մարմնավաճառների դպրոց», որտեղ ուսում են ստանալ ոչ միայն  «սկսնյակները», այլ նաև այն մարմնավաճառները, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց պրոֆեսիոնալ մակարդակը: Հասարակական կազմակերպությունների ճնշման տակ դպրոցը 3 ամսից փակվել է:

2000 – վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

2002 – Հյուսիսային Օսիայի Կարմադոնյան  լեռնանցքում Կոլկա սառցադաշտի հոսքի հետևանքով ձնահոսքի տակ են մնացել Սերգեյ Բոդրովը և «Կապավոր» ֆիլմի նկարահանող խումբը:

2008–  Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Մարրիոտ հյուրանոցում տեղի է ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի,  հետևանքով զոհվել է  54, և  տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 266 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Гол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - Лавров
Самое популярное