ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական պարադոքս. Թուրքիան և Ադրբեջանն են մեղադրում Հայաստանին տարածքային պահանջերի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հերթական անգամ արդարացրել է քաղաքական հարցերի լուծման համար բիրտ ուժի կիրառումը: Ինչպես հայտնում է Haberler.com-ը Էսքիշեհիր նահանգի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Նրա խոսքով` կոշտ ուժն օգտագործվում է այն դեպքում, երբ դիվանագիտական ճանապարհով լուծում գտնել հնարավոր չէ: Չավուշօղլուն բերել է Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների օրինակը: Խոսելով Ադրբեջանի մասին` նա ասել է, որ Բաքուն 30 տարի սպասել է դիվանագիտական որոշման, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել լուծել առաջադրանքը: Արդյունքում, Ադրբեջանը ուժով «վերադարձրել է տարածքները»:

Չավուշօղլուն նաև մեղադրել է Հայաստանին հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջների մեջ: Միևնույն ժամանակ, ներկայումս Թուրքիան և Ադրբեջանն են շարունակում պահանջներ ներկայացնել օտարերկրյա տարածքների, այդ թվում միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ: Մասնավորապես, Ադրբեջանը իր տարածքներն է համարում Հայաստանին, Իրանի, Վրաստանի և նույնիսկ Ռուսաստանի որոշ տարածքներ: Թուրքիան, իր հերթին, շարունակում է տիրել հայկական տարածքներին, չնայած Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյա ժամկետի ավարտին, օկուպացրել է Սիրիայի հյուսիսը, պահանջներ է ներկայացնում Հունաստանին և շարունակում է Կիպրոսի օկուպացիան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular