ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է նոր ռազմավարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infosmi.net-ը գրում է, որ ըստ Ռազմավարությունների և Տեխնոլոգիաների Վերլուծության Կենտրոնի փորձագետների «Փոթորիկ Կովկասում» ուսումնասիրությունում հնչեցրած կարծիքի Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանին անհրաժեշտ է նոր ռազմավարություն: Փորձագետները գրել են. «Կարելի է պնդել, որ Ռուսաստանին ազգային շահերը պաշտպանելու և առաջ մղելու համար ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո առաջացած իրավիճակում ընդհանուր առմամբ անհրաժեշտ է համապատասխան նոր ռազմավարություն Անդրկովկասի տարածաշրջանում և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության հարցում»:

Նրանք վստահ են, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը կարող է ուղղակիորեն ազդել Ռուսաստանի վրա: «Ռուսաստանի համար խաղադրույքներն աճել են և հիմա դրանք հսկայական են համեմատած առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմների արդյունքների հետ: Ռուսական զորքն արդեն կանգնած է ադրբեջանցիների և հայերի միջև: Նման պայմաններում Մոսկվան արդեն չի կարող կողքի կանգնել, իսկ դրսից ճնշման տակ խաղից դուրս գալը հղի է հեղինակության հսկայական կորուստներով»,-գրել են նրանք:

Փորձագետների կարծիքով` տարածաշրջանում պատերազմի կրկնությունից խուսափելու համար Ռուսաստանը որպես ռազմավարական նպատակ պետք է կարողանա հինգ տարվա ընթացքում վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, քանի որ նոր պատերազմը լուրջ հետևանքներ կունենա բուն Ռուսաստանի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular