Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ որ կոչում են դրվագ, սադրանք կամ վախեցնել և այլ տերմիններով՝ իրականում դրանք հետևողական քայլեր են մեծ քաղաքականություն իրականացնելու համար, այն է՝ ցեղասպանություն: Այս մաին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը կանգնեցնելուն ու դանակով Արցախի էմբլեման ջնջելուն:

«Ես հիշեցնեմ, որ միջազգային այդպիսի կոնվենցիա կա՝ Ցեղապանության կանխարգելման և դրա համար պատժի մասին, և այնտեղ համապատասխան հոդվածում՝ երրորդ ենթակետում ուղղակի գրում են, որ ցեղասպանություն է կոչվում նաև այնպիսի պայմաններ ստեղծելը, որ անհնարին դառնա մի որևէ խմբի համար այստեղ ապրելը: Լինի դա Արցախ, Գորիս, Սյունիքն ընդհանրապես, ես բոլորին խնդրում եմ՝ մի դիտարկեք այդ բոլոր քայլերը հատվածական կամ որպես առանձին դրվագներ, որպես անբարեխիղճ ադրբեջանցիների կամ անմարդկային դրսևորումներ: Դա կառավարվող, դա ուղղորդված, դա արդեն մեկ դարից ավել Ադրբեջանի կողմից և մի քանի դար Թուրքիայի կողմից հետևողական իրականացվող ցեղասպանության քաղաքականություն է»,-ասաց Ալավերդյանը:

Նա շեշտեց, որ Հայատանում կա մի ստվար զանգված, որը կարծում է, թե ցեղասպանությունը դա միայն սպանությունն է, այնինչ հինգ տեսակի գործողություններ կա, որոնք որակվում են որպես ցեղասպանություն: Նա նշում է, որ Ադրբեջանի գործողությունները մեկ գնահատականի կարող են արժանանալ և դա ցեղասպանության թևերից մեկի իրականցումն է:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ադրբեջանցիները այս գործողությունները հատուկ ցուցադրական կերպով են անում, քանի որ չեն արժանանում Հայաստանի իշխանությունների պատասխանին նմանօրինակ գործողություններին:

«Ես չեմ պատկանում այն խավին, որը ակնկալիք ունի Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններից: Ինչո՞ւ: Դատելով միայն արդյունքներով, որոնք որ մենք տեսնում ենք միայն նոյեմբերի 9-ից հետո կամ սեպտեմբերի 27-ից հետո անցած տարվա, այլ 2018 թվականից, երբ որ եկել են իշխանության՝ նրանց որևէ մի քայլ չի հակասել թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը: Այսինքն, ես չէ որ պիտի գնահատական տամ՝ դա արվում է գիտակցաբար կամ անգիտակցաբար, բայց իմ համոզմունքը կարող եմ ասել, որ դա ամբողջովին արվում է հստակ ընկալմամբ, թե իրականում ինչ է անում Ադրբեջանը: Երբևիցե ինձ մոտ միտք չի ծագել, արդյոք դա փողով է, կոռուպցիա է կամ գնել են, անգամ եթե դա իրենք անում են անկեղծ՝ ես կարծում եմ, որ դա ավելի մեծ կեղծ է, քան եթե դա լիներ կոռուպցիա»,-ասում է նախկին ՄԻՊ-ը:

Ալավերդյանը նկատում է, որ Հայատասնի Հանրապետության նեկա իշխանության քայլերը կամ անգործությունը, այդ ամեն իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28-րդ գլխի հանցագործությունների ամբողջ հատկանիշները, այն է՝ պետական անվտանգության դեմ և սահմանադրական կարգի դեմ հանցագործություններ:

«Բոլոր այդ ընտրազանգվածի ներկայացուցիչները, որոնք որ համաձայն էին այդպիսի գործողությունների հետ, նրանք հանցակից են»,- ասում է վերջինս:

Նա հարց է բարձրացնում՝ արդյոք իրավունք ունի իշխանությունը, ստանալով պողպատե կամ այլ մանդատ, դա անելու՝ իհարկե ոչ:

«Այդ ընտրազանգվածը իրավունք չունի դա անել՝ իրենք բոլորը պիտի կրեն պատասխանատվություն որովհետև կրկնում եմ, այս գործող Սահմանադրությամբ այս ընտրված իշխանությունները իրավունք չունեն և երբ որ դա նրանք անում են՝ կատարում են գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են բոլոր ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Փլուզում Ճամբարակ քաղաքում Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներինՀանրապետությունով մեկ ձյուն է սպասվումՆԱՏՕ-ի ապտակը ՓաշինյանինՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում․ կա տուժածՄահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըԵթե Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա, սրիկա է․ ոսկեպարցիՏավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ումԿարգելվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրությունը Փաշինյանը շնորհավորեց Պուտինին Դրանք ադրբեջանական գյուղեր են, պետք է վերադարձնել. Վահե Ղալումյան Ես վախենալու բան չունեմ. զենք կճարեմ, կխփեմ իրան․ Ոսկեպարի բնակիչՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ԱԺ-ն նոր պատգամավոր ունի Նիկոլ Փաշինյանը TikTok-ում էՍանկցիաներով պայմանավորված «Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են Քաղաքագետը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե... Փաշինյանի շանտաժը Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)ՀՀ-ում կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն (տեսանյութ)Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտական սամբոյի կանանց առաջնությունՓաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևումՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ» Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
Ամենադիտված