ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանական խունտան որոշել է այլախոհներին ցույց տալ, թե փողոցային պայքարի հնարավորություն չկա. ցանկացած պահի այդ ամենը կարող է վերսկսվել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այժմյան Հայաստանում մարդիկ բերման են ենթարկվում հայրենասիրության, արժանապատվության, իրական պետության մասին մտածելու համար։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ով այցելել էր ոստիկանության բաժանմունք, ուր բերման էին ենթարկվել այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները։

«Երբ ես նայում էի ակցիայի կադրերը, տեսա, որ ակցիան ընդհատելու որևէ օրինական դրդապատճառ չկար։ Վստահ եմ, որ ոստիկանները կներկայացնեն, որ ոստիկանության օրինական պահանջը չի կատարվել, բայց այդ պահանջը օրինական չի եղել։ Չի կարող հայրենիքի համար պայքարելը, արժանապատիվ մարդ լինելը վնաս դիտարկվել պետությանը»,- ասաց նա։
Մամիջանյանը նշեց, որ նման կերպ մտածող մարդիկ պետության միակ հույսը և ապագայի երաշխավորներն են:

«Բերման ենթարկվածներից Արմեն Գրիգորյանը ունի վնասվածքներ, ոտքի և կողի հատվածում վնասվածքներ է ստացել, դրա հետ կապված հաղորդում կլինի։ Դավաճանական խունտան որոշել է բոլոր այլախոհներին ցույց տալ, թե փողոցային պայքարի հնարավորություն չկա։ Ուզում եմ իրենց հիշեցնել` ինչպես էին իրենք վախվորած մտել բունկեր կես տարի առաջ, ուզում եմ հասկացնել, որ այդ պահից որևէ բան չի փոխվել։ Ցանկացած պահի այդ ամենը կարող է վերսկսվել»,- նշեց Մամիջանյանը։

Մամիջանյանն ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանգնած է լինելու ցանկացած պայքարող քաղաքացու կողքին, այդ թվում՝ լինելու է այդ պայքարի առաջնորդ։
«Մեկ բան է հիմա փոխվել, սովորաբար մենք լինում էինք բերման ենթարկվածի կարգավիճակում, հիմա դեռևս դրան չեն հասել։ Մենք վերադառնում ենք հին ոստիկանապետություն հաստատելու փորձերին։ Իրենք իրենց բնույթով աննորմալ վախկոտ են»,- ասաց նա և ընդգծեց, որ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով` խորհրդարանում, փողոցում, ամենուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular