ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների կողմից մեքենայի վրայից Արցախի դրոշը պոկելը ԱԺ նախագահը որակեց մանր գործողություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:

«Տեսանյութը տեսել եմ, բայց կարծում եմ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Կարելի է ասել, որ նման մանր գործողությունների ձևով մի գուցե, բայց դա ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելուն, նրանց հույզերի վրա ազդելուն, բայց նորից եմ ասում չի ստացվելու:

Նա նշեց, որ ոչ մի տեղեկություն չունի բանակցությունների ընթացքի մասին, բացի պաշտոնական հաղորդագրություններից:

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ պարգևովճարների թեմային, նշելով, որ դա իր որոշումն է:

«30-ամյակին նվիրված ամբողջ պետական համակարգի բոլոր աշխատակիցներն իմ տեղեկություններով ստանալու են այդ վճարը և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան ՀՀ անկախության տոնի հետ կապված այդ վճարումները: Մեր ընդդիմադիր գործընկերները մի պահ հայտարարեցին, որ բյուջե են վերադարձնելու, հետո ինչ-որ ծախսերի մասին խոսեցին: Ես կարծում եմ, որ իրենք իրենց մեջ փնտրեն շատ-շատ գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին»,-ասաց ԱԺ խոսնակը:

Նա հավելեց, որ քննադատություներից չի վախենում, և ճիշտ որոշում է կայացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular