Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրեցնելով Ստեփանակերտի լեգենդար թատրոնը, կապրեցնեն նաև արցախցուն

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Երևանում է։ Թատրոնը երևանյան հանդիսատեսին երեք օր կներկայացնի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը՝ Կարինե Քոչարյանի բեմադրությամբ։

Երևանի հանդիսատեսին ներկայանալուց հետո Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում։ Բեմադրությունը «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին և 30-ին կներկայացվի Տաշիրում և Ալավերդիում։

«Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացման երևանյան առաջնախաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ին՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

 

Ներկայացման ավարտին բեմադրիչ, ռեժիսոր Կարինե Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին ներկա գտնվելու համար, քանի որ, նրա գնահատմամբ՝ այդպիսով նրանք սատարում են Արցախին, կանգնում են Արցախի կողքին։

«Այսօր մենք մի փոքր Արցախ էինք բերել ձեզ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս իմ հրաշք ընտանիքին՝ դերասաններին, եթե միայն իմանաք, թե նրանք ինչերի միջով են անցել, նրանց համար շատ դժվար էր բեմ բարձրանալ։ Եթե միայն իմանայիք, թե ինչքան դժվար է եղել, օրինակ, իմ Ռուզաննայի համար, ում տղան պատերազմից հրաշքով է փրկվել և դժվարությամբ է կարողացել ոտքի կանգնել, դժվար է այս բոլոր տղամարդկանց համար, որոնք պատերազմի մասնակիցներ են։ Հավատացեք, դժվար է ոտքի կանգնել, բայց դա դժվար չէ արցախցու համար, հավատացեք։ Իմացեք, արցախցին աննկուն է, նա ամուր կանգնած է իր հողի վրա, ես ձեզ հետ միասին ուզում եմ խոնարհվել արցախցիների ու Արցախ աշխարհի առջև»,- շեշտեց Կարինե Քոչարյանը։

Թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նույնպես շնորհակալություն հայտնեց թատրոնի դերասաններին՝ իրենց ցուցաբերած հերոսության համար, քանի որ գիտի, թե նրանք ինչերի միջով են անցել։

«Մենք երբեք չէինք պատկերացնում, որ այսքան շուտ դուք ուժ կգտնեք ձեր մեջ և կբացեք Ստեփանակերտի լեգենդար թատրոնի վարագույրը։ Եթե դուք ձեր մեջ ուժ գտաք և այսքան արագ համախմբվեցիք ու գործի անցաք, կասկած չունեմ, որ ապրեցնելով Ստեփանակերտի լեգենդար թատրոնը, կապրեցնեք նաև արցախցուն։ Շնորհակալ եմ նաև Կարինե Քոչարյանին, նա պատերազմից անմիջապես հետո ուզում էր ժամ առաջ գալ Արցախ, քանի որ ապրում էր ԱՄՆ-ում։ Նա բոլորին զանգում էր ու ուզում էր գալ ու իր լուման ունենալ թատրոնի վերականգնման հարցում։ Քչերն էին պատկերացնում, որ պատերազմից հետո այնտեղ կարելի է ինչ-որ բան անել, բայց փառք ու պատիվ կոլեկտիվին ու Կարինեին, ով եկավ ու 6 ամիս ապրեց Արցախում, աշխատեց, որի արդյունքն այսօր բոլորդ տեսաք»,- ընդգծեց Հակոբ Ղազանչյանը։

Արցախից Երևան եկած դերասաններն իրենց բեմադրությամբ ուժ փոխանցեցին հանդիսատեսին՝ սովորեցնելով, որ պայքարը միշտ արդյունք է տալիս՝ գլխավոր հերոսների՝ 58-ամյա Անատոլիայի և 67-ամյա Վասիլի օրինակով, որոնք իրենց կյանքի ընթացքում տեսնելով սով, երկրաշարժ ու պատերազմ, կորցնելով բոլոր հարազատներին, կարողացել են ոտքի կանգնել, ամուսնանալ և ծերացող հին շենին նոր կյանք տալ՝ երկու զավակ լույս աշխարհ բերելով։

Գլխավոր հերոսուհուն՝ Անատոլիային մարմնավորած դերասանուհի Օֆելյա Մարտիրոսյանն իրական կյանքում էլ ունեցել է իր ողբերգությունը՝ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է ամուսնուն, որը նոյեմբերի 8-ին հերոսաբար զոհվել է Շուշիի մատույցներում։ Ամուսնու կորստից հետո Օֆելյան կարողացել է իր մեջ ուժ գտնել և բեմ բարձրանալ։

Վասիլին մարմնավորող Մարատ Դավթյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, նրան ճանաչողներն ասում են, որ պատերազմի ժամանակ և՛ կռվել, և՛ Հադրութի անտառներից հանել է հայ զինվորների դիերը, քանի որ անտառի տեղանքին լավ ծանոթ է եղել։ Պատերազմի դաժանություններից հետո Մարատ Դավթյանը մի քանի տարով ծերացել է, մի բուռ դարձել, բայց դրանով հանդերձ՝ նա բեմից իր խաղով ուղերձ հղեց բոլորին՝ պայքարել տունն ու շենը պահելու համար։

Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ» Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյուն, բուք, մառախուղը. իրավիճակը ՀՀ ճանապարհներինԱնընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ. Aravot.amՆԱՏՕ-ն միջնորդ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ բայց աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը․ ՍտոլտենբերգԻնչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. ՏարասովԲնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումիցԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՎարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղումՎրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԻ գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆՓաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. ՀակոբյանԻնքնամոռաց թրքասիրությունԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան
Ամենադիտված