ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է․  

«Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ Հոգեբանական ճնշումների են ենթարկվում այդ ճանապարհով երթևեկող ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասները։
Պաշտոնական Երևանն օրինական է համարում ադրբեջանցիների գործողությունները՝ հղում անելով սովետական Ադրբեջանի քարտեզներին և Գորիս–Կապան ճանապարհի վերը նշված մասը համարելով ադրբեջանական։ ՀՀ իշխանությունների այս հակապետական վարքագիծն է՛լ ավելի է լկտիացնում Բաքվին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակությունների։ Այսպես շարունակվելու դեպքում Իրան–Հայաստան միջպետական M2 ճանապարհահատվածը գործնականում կդադարեցնի իր ֆունկցիոնալությունը՝ ՀՀ անվտանգության համար առաջացնելով լրջագույն մարտահրավերներ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13–ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից։

Հարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների գոյության ամեն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է հանգեցնելու։ Միայն ազգային նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular