ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը, գրում է minval.az-ը:

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացիկ փոփոխությունները, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակը և Գորիս-Ղափան ճանապարհի տրանսպորտային նոր պայմանները, ինչպես նաև այլ հարցեր:

Հիշեցնենք՝ մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է հայտնվել:

Բացի այդ, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։

Նաև ադրբեջանցիները ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular