Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ և ինչպե՞ս «Անդրկովկասյան Տրանսսիբ»-ը Վրաստանի համար հարցեր առաջացրեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

topcor.ru-ն գրում է, որ երկար տարիներ պատրաստվելուց հետո Թբիլիսին սկսել է 9 կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով նոր լեռնային թունելի կառուցումը, որը պետք է հեշտացնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով: Չնայած ոչ այնքան հաջող ֆինանսական վիճակին, երկրի իշխանությունները չեն ժլատացել այդ նախագծի իրականացման համար գրեթե 400 միլիոն դոլլարի գումար հատկացնել և աշխատանքների համար ներգրավել են արտասահմանյան լավագույն կապալառուներին: 

Ի՞նչն է դրդել փոքրիկ Վրաստանին նման լայնածավալ ենթակառուցվածքային ներդրումներ կատարել: Վրացական Ռազմավիրական մայրուղին (Դարյալի լեռնանցք), որը ընդհանուր 208 կիլոմետր երկարություն ունի, անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և կապում է ռուսական Վլադիկավկազն ու Թբիլիսին: Այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը դժվար է թերագերագնահատել: Օրական այդ ճանապարհով անցնում է 3 -ից 4 հազար մարդատար և բեռնատար ավտոմեքենա, հետևաբար, մեծ խնդիր է այն, որ ճանապարհը տարվա ընթացքում փակ է լինում միջինը մինչև 100 օր: Պատճառը կլիմայական խիստ պայմաններն են ու դժվարանցանելի լեռնային տեղանքը: Ձմռանը հնարավոր են ձնահոսքեր, իսկ ճանապարհն ինքնին ծածկվում է ձյան շերտով: Ենթադրվում է, որ լեռնային թունելի կառուցումը պետք է զգալիորեն նվազեցնի ճանապարհը անցնելու ժամանակը և ապահովի ճանապարհի անվտանգությունը այն օգտագործելի դարձնելով ամբողջ տարին: Պաշտոնական Թբիլիսիի ծրագրերի համաձայն  այդ նոր տրանսպորտային զարկերակը կդառնա 5 թունելներից, 5 կամուրջներից և ժամանակակից ասֆալտ-բետոնե մայրուղուց բաղկացած մեկ ենթակառուցվածքային համալիր: 2024 թվականին թունելով երթևեկության բացումից հետո ճանապարհորդության ժամանակը կկրճատվի մեկ ժամով, ինչը հնարավորություն կտա բացառել «խցանումներ»-ը անցակետերում: Բացի այդ, կկառուցվի դեպի Գուդաուրիի հանգստավայր տանող լրացուցիչ 5 կմ ճանապարհ և կստեղծվի նոր զբոսաշրջային կենտրոն: Վրաստանը որպես կապալառու ընտրել է China Railway Tunnel Group Co, Ltd (CRTG) ընկերությունը: Չինացիները կօգտագործեն հորատման-անցման հատուկ մեքենա-սարքավորում, որն ապահովում է նվազագույն թրթռում հորատման և թունելի պատերի միաժամանակյա ամրացման ընթացքում: Շինարարությունն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական և ասիական բանկերի տրամադրած վարկի միջոցներով: Ներդրվող գումարը կազմում է գրեթե 400 միլիոն դոլար:

Այս ամենն, իհարկե, լավ է, բայց կոնկրետ ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ: Ի վերջո, շինարարության գաղափարն ունի հակառակորդներ անգամ հենց Վրաստանում, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը կկարողանա ճանապարհն ու թունելը օգտագործել հերթական ներխուժման համար: 

Իրականում դա պատերազմի արձագանքն է: Ռազմավիրական մայրուղու վերակառուցման շուրջ պաշտոնական Թբիլիսիի ակտիվացումը իսկապես կապված է պատերազմի հետ, բայց ոչ այնքան օլիմպիական՝ այսինքն ռուս-վրացական, որքան Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի պատերազմի: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի առաջին հակամարտությունից հետո Բաքուն և Անկարան փակել էին իրենց սահմանները Երևանի համար: Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի պատերազմի և Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հռչակման արդյունքում դադարեցվել էր Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Երևանը փաստացի մեկուսացել էր և ամբողջովին կախվածության մեջ ընկել Թբիլիսիից, քանի որ  օգտվում էր Վրաստանի Ռազմավիրական մայրուղուց և Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Բացի այդ, Վրաստանը կարողացել էր առավելագույնը քաղել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունից դառնալով Անդրկովկասի հիմնական տարանցիկ երկիրը, որի տարածքով անցնում էին մայրուղիներ ու երկաթուղիներ, նավթատարեր և գազատարներ: Այդ «հարավկովկասյան հանգույց»-ը հնարավոր է դարձել կտրել միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով: Հայաստանի համար պարտությունը իր բոլոր բացասական կողմերով հանդերձ,  պարադոքսալ կերպով հնարավորություն է տվել դուրս գալ տրանսպորտային շրջափակումից: 2020 թվականի նոյեմբերի 9 -ի հրադադարի եռակողմ համաձայնագրերի համաձայն որոշվել է բացել Թուրքիա - Նախիջևան - Հարավային Հայաստան - Ադրբեջան տրանսպորտային միջանցքը: Միևնույն ժամանակ, նոր երթուղին պետք է Ադրբեջանի տարածքով կապի Ռուսաստանին ու Հայաստանին: Ինչպես տեսնում եք, Վրաստանն այս անգամ  ներառված չէ այդ տարանցիկ սխեմայում: Մոսկվայի, Բաքվի և Երևանի «Անդրկովկասյան Տրանսսիբ»-ի բացման ծրագրերը մեծ տագնապ են առաջացրել Թբիլիսիում, և ոչ ավելորդ տեղը: Նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անգամ Վրաստանը անվանել է «Հարավային Կովկասի անդամահատված հատված»: Եվ դրա մեջ իսկապես որոշակի ճշմարտություն կա: Ներկայումս հենց Ադրբեջանն է վերածվում միջազգային առևտրի ամենակարևոր խաչմերուկի, Հայաստանը դուրս է գալիս հարկադիր տրանսպորտային շրջափակումից, իսկ Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը արագորեն նվազում է: Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման հիմնական տարանցիկ հանգույց վերածելու Թբիլիսիի ծրագրերը կարելի է մոռանալ:

Այդ առումով, լոգիստիկ կարողությունները բարելավելու նպատակով բազմակիլոմետրանոց լեռնային թունելի շինարարության հապճեպ մեկնարկը կարծես թե Վրաստանի կառավարության իսկական «ջղաձգումներ» լինեն: Ոչ, իհարկե, ոչ ոք չի դադարեցնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով, սակայն այդ երկիրը կկորցնի տարածաշրջանային հիմնական տարանցիկ երկրի իր բացառիկ կարգավիճակը: Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը կունենան այլընտրանք, ինչը նշանակում է, որ Թբիլիսիի հետ արդեն հնարավոր կլինի խոսել նոր ձևով: Ով գիտի, գուցե թունելն իսկապե՞ս օգտակար կլինի ռուսական ռազմական տեխնիկայի օպերատիվ տեղափոխման համար... Սա իհարկե կատակ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված