ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, երիտասարդ աղջիկների  մասնակցությամբ ծեծկռտուք  է տեղի ունեցել Երևանում:  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները  Հյուսիսային պողոտայից  մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 երիտասարդ աղջկա:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռուզաննա  Մ.-ն,  21-ամյա Զարուհի Դ.-ն, 28-ամյա Անգելինա Հ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հյուսիսային պողոտայում նշված անձինք կասկածվում են Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա  Վիկտորիա Հ.-ին ծեծի ենթարկելու մեջ:

Կայքի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վիկտորիա Հ.-ն:

Բերման ենթարկված  աղջիկները  հրաժարվել են բացատրություն տալուց, ինչից հետո բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ Վիկտորիա Հ.-ն է հարձակվել նշված անձանց վրա: Այդ փաստը նույնպես պարզվում է:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular