1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Sputnik Արմենիայի տրամադրության տակ է հայտնվել սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, նախատեսված միջոցառումների ծրագիրը:

«Հանրապետության օրհներգի կատարումից հետո կհնչի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Այնուհետեւ տեղի կունենա դասական եւ էստրադային երաժշտության համերգ: Կներկայացվեն հայտնի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»-ն, Կոմիտասի «Կռունկ»-ը, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը, Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք»-ը, հատված Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» և այլն»,- նշում է կայքը:

Հիշեցնենք, որ այս պահին զոհված զինծառայողների ծնողները և հարազատները կառավարության մոտ բողոքի ակցիա են անում` պահանջելով չեղարկել անկախության 30-ամյակին նախատեսված «գունագեղ» տոնակատարությունները։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular