ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք. Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհված զինծառայողների ծնողները կառավարության մոտ բողոքի ակցիա են անում` պահանջելով չեղարկել անկախության 30-ամյակին նախատեսված գունագեղ տոնակատարությունները։

Նրանց էր միացել նաև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Անկախության օրը նշել, երբ ամեն օր հայտնաբերվում են աճյուններ, պատերազմի տարելիցն է մոտենում, անբարոյականություն է համարում։

«Վաղը դրոն շոու է լինելու։ Պետերբուրգից են բերել։ Գույնզգույն բաներ են անելու, դրոններ թռցնելու։ Ի՞նչ, սովորեցնու՞մ են, որ մենք էդ ձայնի տակ ենք ապրելու։ Ցանկացած միջոցառում՝ գունագեղ, թե սև՝ պոռնկություն է»,- ասաց նա։

Գրիգորյանը հայտարարեց, որ վաղվանից պայքար են սկսվում՝ թշնամիներով օկուպացված հայրենիքը վերադարձնելու։ Վաղվանից 15։00-ից պայքարելու են՝ տոնախմբությունը չեղարկելու համար։

«Երկրում կանգնած է թշնամու պոստը, ստուգում են իրանական բեռները, հայկական մեքենաները, Արցախում նորից կրակում են, իսկ մենք էստեղ անկախություն ենք նշում։ Առանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք։ Ինչնե՞րս ենք տոնում, ի՞նչ անկախություն: Սա տականքություն է: Մեզ ջարդում են` հերթով»,- ասաց Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular