ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմայի մեջ գտնվող Անդրեյ Զվյագինցևին անջատել են կենսապահովման բոլոր համակարգերից

ՄՇԱԿՈՒՅԹ

Անդրեյ Զվյագինցևը Գերմանիայում է ավելի քան երկու ամիս: «Վերադարձ», «Չեմ սիրում», «Լևիաթան» և «Ելենա» ֆիլմերի ռեժիսորի վիճակն այնքան ծանր էր, որ նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել: Նա միացված է եղել Արտամարմնային թաղանթի թթվածնացման (ECMO) սարքին: Սակայն, վերջերս Զվյագինցևին անջատել են կենսապահովման բոլոր համակարգերից, գրում է kp.ru-ն: 

Բժիշկները պատրաստվում են ռեժիսորին արհեստական կոմայից դուրս բերել: Որքան ժամանակ է նա անցկացրել կոմայի մեջ, հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, ռեժիսորի մոտ թոքերի ախտահարումը եղել է 90 տոկոս: Նա հիվանդանոցում է հուլիսից:

«Մինչ այժմ այս ամենը ձգձգվում է: Բժիշկները լռում են, ոչինչ չեն ասում, պայքարում են», - ասել են իրազեկ աղբյուրները: 

Անդրեյ Զվյագինցևը համարվում է ռուս ամենատիտղոսակիր ժամանակակից ռեժիսորներից մեկը: Նա Կաննի և Վենետիկի փառատոնների դափնեկիր է, երկու անգամ առաջադրված է եղել «Օսկար»-ի և BAFTA մրցանակի: 2015 թվականին նա ստացել է «Ոսկե գլոբուս» «Լևիաթան» ֆիլմի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular