ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


18-ամյա երիտասարդը դանակահարել է 20 ամյա մի երիտասարդի. ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, Բաբաջանյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է Աճառյան փողոցի 18-ամյա բնակիչը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 11.15-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular