ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս շեղել ժողովրդին․ համառոտ ձեռնարկ Նիկոլ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց սպասարկուները հերթական շռնդալից ու «աղմկահարույց» բացահայտումն են անում որևէ նախկին պաշտոնյայի կյանքից, կարելի է այլևս անշեղորեն փաստել, որ ինչ-որ նոր ու վտանգավոր դավ է նյութվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Սոցիալական ցանցերը վերջին օրվա ընթացքում «ցնցվում» են Սերժ Սարգսյանի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի կառույցի «բացահայտումից», թե նախկին նախագահն իր պաշտոնավարման օրոք 16 անգամ այցելել է Բադեն-Բադեն։ Հաշված րոպեներ ընթացքում Սերժ Սարգսյանի թե՛ փաստաբանը, թե՛ կուսակիցները հերքեցին այս տեղեկությունը, սակայն գնացքն արդեն գնացել էր։

Սոցիալական ցանցերում Փաշինյանի իրական ու ֆեյք կողմնակիցները գոռում-գոչյուններով տարածում էին հերքված լուրը, համեմում սեփական եզրահանգումներով, նախկիններին կրկին մեղադրում «երկիրը լափելու, թալանելու» մեջ։ Իսկ այդ ընթացքում մամուլը ազդարարում է, որ Հայաստանի գործող իշխանություններն արդեն պայմանավորվել են Ադրբեջանի հետ, առաջիկայում մանրամասներ հայտնի կդառնան խաղաղության համաձայնագրից, որտեղ Հայաստանի շահերի դեմ պայմաններ են հայտնվել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բնականաբար, նախկինների դեմ նոր արշավ սադրելով, շեղում է հանրության ուշադրությունը։ Որքան էլ մասնագետները պատռեն իրենց, հանրությանը բացատրեն, թե ով է իրականում գործում ՀՀ շահերի դեմ, իշխանական քարոզչամեքենան անում է իր սև գործը։ Իսկ հետո․․․ իսկ հետո նույն այդ հանրությանը կհամոզեն, որ համաձայնագիրը բխում է ՀՀ շահերից, մի բան էլ այն կներկայացնեն որպես Նիկոլ Փաշինյանի հերթական խոշոր ձեռքբերում։

Կարեն Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular