ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Մարտակերդի շրջանի Ճանկաթաղ գյուղից դեպի բջջային կապի աշտարակ նոր գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքի անվտանգությունը,  հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Բջջային կապի աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ և պահանջում է կանոնավոր սպասարկում: Վարչակազմը որոշել է կառուցել գրունտային ճանապարհ՝ այս օբյեկտը սպասարկելու համար: Այդ նպատակով նրանք կապ են հաստատել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ՝ խնդրելով ապահովել անվտանգությունը:

Այս պահին աշխատողները սկսել են հեռացնել հին հողի վերին շերտը և խտացնել ապագա ճանապարհի հիմքը`ռուս խաղաղապահների աջակցությամբ մանրախճային բարձի հետագա տեղադրման համար:

«Մենք ճանապարհ ենք տանելու դեպի բջջային աշտարակ: Դիմել ենք խաղաղապահներին`ապահովելու իրականացվող աշխատանքների անվտանգությունը, քանի որ դրանք անցնում են Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորության վրա: Աշտարակը գտնվում է Ճանկաթաղ գյուղի մոտակայքում, կապով է ապահովում տեղի բնակիչներին՝ մոտ 2 հազար մարդու: Խաղաղապահներն արձագանքեցին, եկան և ապահովեցին մեր անվտանգությունը», - ասել է շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular