ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակություն․ հայտնի են ԱԺ պատվիրակությունների կազմերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը երեկ հաստատել է ԵԽԽՎ-ում, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունների կազմերը։ Բոլոր այդ պարտվիրակությունները ղեկավարում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Խայտառակություն. մեկ բառով կարելի է բնորոշել բոլոր պատվիրակությունները։

Եվրախորհուրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հիմնական կազմում են Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը, «Հայաստան» խմբակցությունից ՝ Արմեն Գևորգյանը։ Փոխարինողների խմբում՝ Սոնա Ղազարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Հայկ Մամիջանյանը։ Այն որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն իր կազմով զիջում է բոլոր նախկին գումարումներին, որևէ կասկած լինել չի կարող։ Բացառությունը թերևս միայն ընդիմադիր Արմեն Գևորգյանն է, որը պետական կառավարման համակարգում լուրջ փորձ ունի և միջազգային գործընկերների հետ աշխատելու հմտություններ։ Ամենածանր իրավիճակը Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում է՝ «Եվրանեսթ»-ում, պատվիրակությունը ղեկավարելու է ոչ ավել ոչ պակաս Մարիա Կարապետյանը։ Սույն սորոսական տիկնոջը առանձնապես տանել չեն կարողանում նույնիսկ սեփական խմբակցությունում։ «Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության անդամների զգալի մասը շոկի մեջ է հայտնվել, երբ իմացել է , որ հայկական պատվիրակությունը կարևորագույն վեհաժողովում ղեկավարելու է Մարիա Կարապետյանը։ Ընդ որում, պատվիրակության կազմից ակնհայտ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Եվրանեսթ է գործուղել գրեթե բոլոր սորոսականներին։

Ազգային արժեքների դեմ կռիվ տվող, թուրքական օրակարգը առաջ մղող այս խումբը բնականաբար չի կարող նման կառույցում ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանի շահերը։ Առայժմ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչով է առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը նման պատասխանատու գործը հանձնարարելով իր այս մտերիմներին։ Սևծովյան տնտեսական համագործակցությունը սովորաբար ղեկավարում են տնտեսական ուղղվածության պատգամավորները։ Այս անգամ էլ այն կղեկավարի «Քաղաքացիական պայմանագրից» Բաբկեն Թունյանը։ Ակնհայտ է, որ հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը լուրջ խնդիրների է բախվելու միջազգային այս կառույցներում, ոչ կոմպետենտ և սեփական երկրի շահերը առաջ չմղող անձանց նշանակելու պատճառով։

Վարդան Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular