ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ ղարաբաղյան պատերազմ. զոհերը զգալիորեն ավելի են եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ հոկտեմբեր -դեկտեմբեր ամիսներին Ադրբեջանում գրանցվել է մահացության անսպասելի բարձր մակարդակ: Հոկտեմբերին այն գերազանցել է ամսական միջինը 29%-ով, նոյեմբերին 83%-ով, դեկտեմբերին 203%-ով, իսկ հունվարին 51%-ով: Նման տվյալներ է ներկայացրել The Economist բրիտանական հրատարակությունը: Հրատարակությունը հետևում է «աճած» մահացությանը ամբողջ աշխարհում: Նախորդ տարիների ամիսների միջին մակարդակը համեմատվում է 2020 և 2021 թվականների պաշտոնական տվյալների հետ գնահատելու համար, թե ինչքանո՞վ է կորոնավիրուսից մահացության  մակարդակը ավելի բարձր, քան ներկայացնում են աշխարհի երկրների իշխանությունները: Economist- ը նշում է, որ տեղեկատվությունը վերցված է Human Mortality Database-ի և World Mortality Dataset-ի տվյալների բազայից:

Ադրբեջանում մահացության աճը 2020 թվականի վերջին և 2021 թվականի սկզբին տեղի է ունեցել երկրում կորոնավիրուսի առաջին լուրջ բռնկման պատճառով: Կորոնավիրուսից մահացության պաշտոնական մակարդակը, օրինակ դեկտեմբերին կազմել է 1 249 մարդ: Բայց միևնույն ժամանակ այդ ամսում միջին ամսական մահացության 4,7 հազարից դարձել է 14,5 հազար մարդ, այսինքն աճել է 9,8 հազարով:

Նման տվյալները կարող են վկայել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը տևել է սեպտեմբերի 27 -ից նոյեմբերի 10 -ը, կարող է լինել մահացության կտրուկ աճի ուղղակի և անուղղակի պատճառը: Մի կողմից բանակն է կորուստներ ունեցել, իսկ մյուս կողմից էլ բանակում մարդկանց կենտրոնացումը և զինծառայողների զանգվածային վերադարձը տուն չէին կարող չհանգեցնել կորոնավիրուսով հիվանդացության աճի և, համապատասխանաբար, մահացության աճի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 2,89 հազար մարդ, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Միևնույն ժամանակ, հոկտեմբեր-հունվար ամիսներին երկրում մահացության դեպքերը կորոնավիրուսից պաշտոնապես մահացածների թվի հետ միասին գերազանցում են մահացության միջին մակարդակը գրեթե 15 հազար մարդով: Այսինքն պատերազմից իրական կորուստների թիվը կարող է չորսից հինգ անգամ ավելի մեծ լինել, քան հայտարարվել է:

Հոկտեմբեր -դեկտեմբեր ամիսներին մահացության հետ կապված նման իրավիճակ է եղել նաև  Հայաստանում: Պատերազմի ժամանակ այնտեղ տեղի է ունեցել կորոնավիրուսի առաջին լուրջ բռնկումը, սակայն երեք ամիսների մահերի թվի տարբերությունը կազմել է 5,7 հազար մարդ: Դա ավելի է, քան օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների վերաբերյալ վերջնական տվյալները: Հայաստանի կառավարության ղեկավարը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3,77 հազար զինծառայող, ևս 243-ը անհետ կորել են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular