ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Չարչյանի վիճակը վատթարանում է․ բժիշկները պահանջում են ազատ արձակել նրան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ հայտարարել է, թե Չարչյանը դժվարությամբ է խոսում, օրգանիզմում ինսուլինի բարձր մակարդակը արդեն ծայրահեղ վիճակ է առաջացանում:
 
«Փորձեցինք սահմանափակել նրա հետ հաղորդակցությունը, զուտ տեսանք՝ ինչ պայմաններում է, ինչպես է իրեն զգում։ Իր կամքը տեղն է, իհարկե, բայց նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է։ Դա մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- նշել էՎարդևանյանը:
 
Մի խումբ բժիշկներ երեկ բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց, պահանջել են ազատ արձակել առողջական ծանր վիճակում գտնվող Արմեն Չարչյանին։ Բողոքի ակցիան առաջնորդող ԵՊԲՀ դասախոս Սամվել Սահակյանին իր աշխատասենյակում ընդունել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոստացել միջնորդություն ներկայացնել նիստ գումարելու համար, որի ընթացքում պետք է միջնորդության հարցը քննարկվի, եթե հիվանդությունների համապատասխան ախտորոշումների փաստաթղթեր ներկայացնեն։ Դատախազությունն էլ, բնականաբար հասկանում է, թե որքան ծանր վիճակում է գտնվում անվանի բժիշկը, սակայն այս դեպքում խնդիրը բոլորովին իրավական հարթությունում չէ։ Արմեն Չարչյանին կալանքի տակ են պահում բացառապես մեկ մարդու անձնական քմահաճույքով, և այդ մեկ մարդը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է։ Իր անձնական վրեժխնդրությանը հագուրդ տալու համար Փաշինյանը պատրաստ է խոշտանգել յուրաքանչյուր ընդդիմադիրի․ ցավոք իրավապահ մարմիններն էլ դարձել են նրա խամաճիկն ու կատարածուն, դակում են բոլոր ապօրինի հրահանգները։
 
Արեն Ալեքսանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular