ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի մտահանգումներն ազգային անվտանգության սպառնալիք են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ազգային անվտանգության իրական սպառնալիք։ Պատասխանելով Որոտանի հատվածում ադրբեջանցիների լպիրշ պահվածքի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Էյվազլին ու Չայզամը Հայաստանի Հանրապետության տարածքում չեն, ինքն էլ ավելի վաղ հատուկ է ադրբեջանական տեղանունները օգտագործել այդ փաստը ընդգծելու համար։

Ըստ Փաշինյանի՝ այս հայտարարության հիմքում Խորհրդային Միության քարտեզներն են, որոնցով Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ին, ինչպես նաև դեռ 2010 թվականին ԱԺ-ի ընդունած Վարչատարածքային բաժանման մասին օրենքը։

«Խորհրդային Միության ժամանակ, մասնավորապես, այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի»,- նշել է Փաշինյանը։ 

Այն, որ Փաշինյանը Խորհրդային սահմանների մասին միտումնավոր է պարբերաբար խոսում, արդեն կասկած չի հարուցում։ Նույն խորհրդային սահմաններով Արցախն էլ է գտնվում Ադրբեջանի կազմում։ Եվ նմանատիպ մտահանգումներով Նիկոլ Փաշինյանն ինքն է օգնում ադրբեջանցիներին՝ օրեցօր ավելի մեծ հավակնություններ ներկայացնել Արցախի նկատմամբ։ Հայաստանի թուլամորթ իշխանություններն ի վիճակի չեն ադրբեջանցիներին հեռացնել մեր ինքնիշխան տարածքից: Նույն հաջողությամբ էլ կարող են մի ոչ այնքան գեղեցիկ օր Ադրբեջանին հրավիրել անցակետ տեղակայել Ստեփանակերտի կենտրոնում։ Մեկ հարց է ծագում՝ ո՞վ է այս հարցում Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն, արդյո՞ք չի հասկանում իր արարքի վտանգավորության աստիճանը, թե՞ պարզապես թքած ունեն Հայաստանի Հանրապետության շահերի վրա և ինքնակամ լծվել են ադրբեջանական օրակարգը Հայաստանում առաջ մղելու գործին։

Զավեն Ներսեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular