ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանության իրական դեմքը Գագիկ Ջհանգիրյանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանության իրական դեմքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն է։ Վերջինս երեկ անձամբ էր ներկայացել խորհրդարան՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, ընդդիմադիր պատգամավորներն էլ չէին կարող բաց թողնել նրան հարցաքննելու հրաշալի առիթը։

«Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն, և բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել»,- Ջհանգիրյանին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, թե իրեն անձամբ կալանավորված պատմագավոր Արմեն Չարչյանն է փոխանցել, որ իրեն հետապնդում են հենց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հրահանգով։

Ջհանգիրյանի պատասխանը ցնցող էր․ «Երկրորդ նախագահի ժամանակ, այնուհետև նաև երրորդ նախագահի ժամանակ տարի, երեք ամիս հանիրավի անցկացրել եմ բանտում։ Ինչպե՞ս ես կարող եմ ճնշել դատավորների վրա, որպեսզի ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»։

Ընդդիմադիրները ստիպված էին հիշեցնել, որ հենց նրա օրոք է հանվել էլեկտրոնային մակագրման համակարգը, և կալանքի հարցով քրգործերը մակագրվում են իշխանության սրտի դատավորներին։ «Տոտալ Մնացական Մարտիրոսյանի մակարդակի արդարադատություն ենք տեսնում վերջին շրջանում։ Ես չգիտեմ, դա պայմանավորված է նրանով, որ ձեռով թե ձեռքով ա մակագրումը գնում, բայց դա է պատկերը, պարոն Ջհանգիրյան», - խայթեց Վարդևանյանը, ի պատասխան Ջհանգիրյանը սկսեց արդարանալ, թե Մնացական Մարտիրոսյանը նաև իր եղբորն է ազատազրկել, ուստի հենց ինքն է նրա աշխատանքից ամենադժգոհը։ Մինչդեռ հիշեցնենք, որ Մարտիրոսյանն է կատարում իշխանության բոլոր կեղտոտ պատվերները։ Ի դեպ, նաև նախկին իշխանությունների օրոք։ Իսկ երբ պատգամավոր Հայկ Մամիջանյանը կոնկրետ օրինակով ցույց տվեց, որ ձեռքով մակագրման պարագայում շրջացվել է այբբենական կարգն ու գործ մակագրվել Մնացական Մարտիրոսյանին, արձագանքեց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահը՝ շատ ավելի ցնցող եզրահանգմամբ․ «Այսինքն՝ դուք հանդուրժել եք էդքան տարիներ Մնացական Մարտիրոսյան դատավորին և հիմա զարմանում եք, թե մենք ո՞նց ենք շարունակում հանդուրժել»։

Միքայել Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular