ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանից և Թուրքիայից ցանկացած պահի պետք է սպասել սադրիչ գործողություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանական կողմը տեղադրել է ոստիկանական անցակետ, և ստուգում է իրանական բեռնատարները: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե Ադրբեջանն իր այս վարքագծով ի՞նչ նպատակ է հետապնդում քաղաքագետը պատասխանել է․ «Ադրբեջանի նպատակը Հայաստանի համար առավելագույն խնդիրներ առաջացնելն է ու այդ միջոցով իր համար ցանկալի քաղաքական օրակարգը դաշտ բերելը, իհարկե, զուգահեռ փորձում են այդ միջոցով քաղաքական այլ խնդիրներ ևս լուծել Ռուսաստանի, Իրանի հետ: Այստեղ պետք չէ բացառել այն, որ Ադրբեջանի այդ գործողությունները խրախուսվում են, գուցե ոչ ամբողջությամբ, բայց խրախուսվում են Թուրքիայի կողմից, քանի որ Անկարան ևս տարածաշրջանային այս նոր իրողությունների ֆոնին փորձում է քաղաքական որոշակի խնդիրներ լուծել»։

Անդրադառնալով այն հարցին, թե դա ի՞նչ հետևանքներ կունենա հայկական կողմի համար Հակոբ Բադալյանը ասաց․ «Հետևանքների մասով կարող եմ ասել, որ մեր տարածաշրջանում որևէ ապակառուցողական ու սադրիչ քաղաքական կամ ռազմական գործողություն, առավել ևս՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեպքում, բացառել հնարավոր չէ, և այդ տեսանկյունից պետք է այս երկու երկրից ցանկացած պահի սպասել ապակառուցողական, սադրիչ գործողություն: Մենք պետք է առաջնորդվենք հենց ամեն ինչ սպասելու կանխավարկածով և պատրաստ լինենք դիմագրավելու այդ ամենին՝ նաև այլընտրանքային միջոցներ ստեղծելով:»

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular