Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավոր Մհեր Պետրոսյանը կարճել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Հայցադիմումներից մեկը մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի նկատմամբ, ի դեպ ճնշման միջոցներ էին սկսվել հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո։ Նշված որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ շտապել էր վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։

Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին ու նրանց այցի մասին տեղեկացրել ԲԴԽ-ին: Այդուհանդերձ, դատավորը քննարկել է փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել, ինչը ենթադրում էր, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարումը մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը, սակայն դատական ակտն այդպես էլ ի կատար չի ածվել: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդել էր հայցի ապահովման միջոցը վերացնել, ինչը մերժվել է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սույն գործի վարույթը կարճելու մասին որոշում դատարանը կայացրել է օրերս՝ նշելով, որ բացահայտվել են օրենքով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր։ Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել վարչական արդարադատության համակարգում սահմանելու այնպիսի իրավական կարգավորում, որը կերաշխավորի անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրավունքի իրացումը, ըստ այդմ սահմանելով այն հայցերը, որոնց միջոցով անձինք անմիջականորեն ձեռնամուխ են լինում իրենց խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը:

Ըստ այդմ, օրենսդիրը, սահմանելով վիճարկման, պարտավորեցման և գործողության կատարման հայցերը, գործնականում չի բացառել այն դեպքերը, երբ անձը, գտնելով, որ վարչական մարմնի կողմից խախտվել են իր իրավունքները, հնարավորություն չունենա ներկայացնելու վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման հայց: Ընդ որում, խոսքը գնում է այնպիսի իրավիճակների մասին, որոնց դեպքում անձի խախտված իրավունքը չի կարող վերականգնվել նշված հայցատեսակներով ներկայացված պահանջներով: Այդ իսկ պատճառով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, սակայն միայն այն դեպքերում, երբ հայցվորը, իր խախտված իրավունքները վերականգնելու համար չի կարող ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց: Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց հայցվորը կարող է ներկայացնել բացառապես այն դեպքում, եթե նա չի կարող ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց:

Սույն գործով Օնիկ Գասպարյանը խնդրել է ճանաչել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը՝ ներկայացնելով ճանաչման հայց: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ընդունված հրամանագիրը, որը հաստատվել է 10.03.2021թ. վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, (թիվ ՎԴ/2029/05/21 վարչական գործը, որը գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում ) վարչական գործը, այսինքն հայցվորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար նշված գործի շրջանակներում կարողացել է ներկայացնել վիճարկման հայց, որի հիմքում դրված է սույն գործով վեճի առարկայի հիմքում ընկած զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագիրը: Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվորը հնարավորություն է ունեցել իր խախտված իրավունքը վերականգնել վիճարկման հայցի շրջանակներում, որպիսի հնարավորությունն էլ օգտագործել է, հետևաբար վերջինս չէր կարող ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակով։

Դատարանի գնահատմամբ՝ նման պայմաններում Օնիկ Գասպարյանը զրկված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունից, և այդպիսի հայցադիմումի ընդունումը ենթակա էր մերժման, սակայն այդ հանգամանքը Դատարանին հայտնի է դարձել հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո, իսկ դրա առկայությունը հիմք է հանդիսանում սույն գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով կարճելու համար: Ինչ վերաբերում է գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցին, ապա որոշումը կմնա ուժի մեջ՝ մինչև գործի վարույթը կարճելու մասին որոշման՝ օրինական ուժի մեջ մտնելը։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում, իսկ դատավոր Մհեր Պետրոսյանը կարճել է գործի վարույթը՝ պայմանավորված դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում գտնվող գործով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Առողջապահության նախարարությունը ամեն գնով փորձում է ավելացնել պատվաստվողների թիվը Ադրբեջանական ցանցեր. Հայաստանը պետք է ընդունի Թուրքիայի և Ադրբեջանի պայմաններըՊուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվումԲավրայի անցակետով Հայաստանը լքելիս բերման է ենթարկվել հայտնի գործարարի աղջկան ինքնաձիգով սպանած կասկածյալըՋուր չի լինիԱյժմ ժամանակն է զգուշացնել հայերին, որ պետք չէ մտածել վրեժի մասին. Ալիև«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն ՍարգսյանինԱլիևը հայտարարել է, որ դեմ չէ հանդիպել ՓաշինյանինՊատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել․ ԱՆԱդրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Կութի մոտակայքում զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊԱվտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին Էրեբունիում ՔՏՀԱ տեսչական մարմինը տրանսպորտում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք Իրանը պատրաստվում է հզոր փոթորկի մոտենալուն Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ Դոլարն ու եվրոն թանկացել են Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար․ Էլինար Վարդանյան Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործություն, որից 4-ը` նախկինում կատարված Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու 11 ժամ գազ չի լինի Պարտված իշխանությունը պետք է հեռանարՀամայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները դեպի ԼՂ». Լավրով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թքած ունի հանրային կարծիքի վրաԱդրբեջանն ու Թուրքիան գազային նոր համաձայնագիր են կնքել Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են «Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ». Ղարիբաշվիլի Իշխող ուժը կոլաբորացիոնիստական կառավարություն է, որը սպասարկում է թշնամու շահերըՊուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում. Կրեմլ Ո՞ր մթերքները կարող են օգնել ավելի արագ ապաքինվել COVID-19-ից հետո Մահացել է «Բեթմեն»-ի և «Տարզան»-ի աստղ Ջին Հեյլը Մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են. Ավանեսյանը` Covid իրավիճակի մասին Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր հենարանը Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը․ պարզաբանում Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների լուծումներ ակնկալել․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ Սենատը Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնում ՌԴ-ի հետ նոր գործարքի ֆոնին Գետինը մտնելու իրականություն ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը Հայաստանի նվաստացումների միակ աղբյուրը Փաշինյանն էՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 772, մահվան՝ 15 նոր դեպքNYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են՝ բացառությամբ ոսկու Ավելի քան 800 մեղադրյալ, դատական հայց՝ 55 անձի նկատմամբ՝ 2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների քննության արդյունքում. ամփոփում Թուրքերը ծաղրում են Փաշինյանի դրական ազդակները Նավթի գներն աճել են COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 232,3 միլիոնը Պատմության այս օրը (սեպտեմբերի 28)Կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ամենադիտված