ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահներին հրամաններ է տալու «աբխազ» գեներալը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

akcent.site-ն գրում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատարին, որը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է: Կոսոբոկովը փոխարինել է նախորդ հրամանատար Ռուստամ Մուրադովին, որը ծառայում էր Ղարաբաղում անցած տարվա նոյեմբերից: Մուրադովը կռվել էր Դոնբասում և Սիրիայում, իսկ վերջին տարիներին Կոսոբոկովը ծառայել է խաղաղ տարածքներում՝ Ստավրոպոլի երկրամասում, Ղրիմում և Աբխազիայում:

Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը գտնվում է Ստեփանակերտում, որը Ադրբեջանն իրենն է համարում: Ընդ որում, ո՛չ պաշտոնը թողած Մուրադովը, ո՛չ Ղարաբաղ ժամանած Կոսոբոկովը պաշտոնական հանդիպումներ չեն անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Սա անուղղակիորեն վկայում է այն մասին, որ խաղաղարար կոնտինգենտի գործունեության ռազմավարական հարցերում Ռուսաստանը նախընտրում է լսել Երևանին, այլ ոչ թե Բաքվին: Եվ դա հասկանալի է: Ադրբեջանը բազմիցս է քննադատել ռուս խաղաղապահներին: Խաղաղապահների հրամանատարի փոփոխության նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ «կապույտ սաղավարտների» մանդատը դեռ քննարկվում է, և իբր թե նրանք  ժամանակավորապես են գտնվում Ղարաբաղում:

Հիշեցնենք, որ Ղարաբաղում տեղակայված են Ալեքսանդրիական բրիգադի 1960 ռուս  զինծառայողներ, ինչպես նաև ռազմական ոստիկաններ, ռազմական բժիշկներ, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, ընդհանուր առմամբ գրեթե 4 հազար անձնակազմ: Հետպատերազմյան գոտում են աշխատում նաև միջազգային կազմակերպությունները, մասնավորապես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular