ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային տնտեսությունը հարմարվել է համաճարակային իրողություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպա մատակարարվող գազի գինը հազար խորանարդ մետրի համար առաջին անգամ պատմության ընթացքում գերազանցել է 740 դոլարը։

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Վահե Դավթյանի հետ։

Հարցին, թե ինչի՞ հետևանք է դա տնտեսագետը պատասխանել է․ «Ես այս դեպքում երկու պատճառ կառանձնացնեմ․ առաջինն այն է, որ համաշխարհային տնտեսությունը այլևս հարմարվել է համաճարակային իրողություններին, և այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի ապրիլյան շոկի ժամանակ, երբ պարալիզացված էր ամբողջ համաշխարհային տնտեսությունը, այժմ հաղթահարված է։ Մյուս կողմից պետք է արձանագրել առանցքային էներգետիկ խաղացողների մանևրելը, որոնք նման բարձր գին սահմանեցին։ Այս դեպքում ես կուզեի հատկապես առանձնացնել Ռուսաստանի Դաշնության գործոնը, որը մի կողմից ավելացնելով իր սեփական ազդեցությունը եվրոպական շուկայում, մյուս կողմից ՌԴ-ի համար առանցքային «Յամալ-Եվրոպա» գազատարի ժամանակավոր խափանումն էր, ինչի հետևանքով գազի դեֆիցիտ է առաջացնում Եվրոպայում։ Արդյունքում՝ պակասորդի պայմաններում, բնականաբար, աճում է ապրանքի գինը։ Այնպես որ, այստեղ մենք ունենք ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ։ Կարևոր է նկատել, որ ռուսական «Գազպրոմի» 2021 թվականի բյուջեի հիմքում դրված է արտահանման համար 170 դոլար գին, իսկ վաճառքն իրականացվում է 740 դոլար գնով։ Դե պատկերացրեք՝ որքան գերշահույթ է ստանում այդ ընկերությունը։ Տեղափոխելով այս հանգամանքը հայաստանյան տիրույթ․ «Գազպրոմը», ապահովելով գերշահույթ, բնականաբար, հնարավորություն է ձեռք բերում իր առանցքային ու ավանդական գործընկերների համար ավելի մեղմ գնային քաղաքականություն իրականացնել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի հայկական կողմը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular