ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո՞ղ է ինչ-որ պահի էլ ասեք՝ գերիները Սովետական Ադրբեջանի տարածքում են. Հայկ Մամիջանյանը՝ Էդուարդ Աղաջանյանի հայտարարության մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողներին ասել է, որ ադրբեջանական ոստիկանական անցակետը դրվել է Սովետական Ադրբեջանի տարածքում», ԱԺ-ում, արձագանքելով արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա հարց ուղղեց, թե ինչպե՞ս է ամբողջ երկիրը դուրս գալու իշխանական ներկայացուցիչների նման հայտարարությունների «տակից», հատկապես, որ վիճահարույց հայտարարությունները բազմաթիվ են։

«Լավ, ես չեմ հասկանում․ այդ հայտարարությունները, որ անում եք, հետո բոլորս միասին ո՞նց ենք, որպես երկիր, դուրս գալու ձեր արած հայտարարությունների «տակից», թե՞ գերիներին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են», - ասաց Հայկ Մամիջանյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular