ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրվեց վճռաբեկ դատարանի դատավորը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում էր դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:

Ընտրությանը մասնակցել է  88 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Այսպիսո, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

Հովսեփ Բեդևյան՝  80 ձայն,

Հրաչ Այվազյան՝ 1 ձայն,

Լիանա Հակոբյան՝ 6 ձայն։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղը կզբաղեցնի Հովսեփ Բեդևյանը։

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Նրա պաշտոնավարման ժամկետը արդեն լրացել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular