Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան սահմանները բացելու նախապայմաններ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի հետ այս պահին բանակցություններ չեն վարվում: Ավելին, թուրքական մամուլը գրում է, որ հիմնականում հայկական կողմն է շահագրգիռ հարաբերություններ հաստատելու, որովհետև անելանելի վիճակում է գտնվում: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը թուրքագետը պատասխանել է․ «Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում: Այդ սահմանները 1993-ի մարտին Թուրքիան է միակողմանիորեն փակել, Հայաստանի սահմանները միշտ էլ բաց են մնացել, Հայաստանը փոխադարձ քայլ չի արել: Միջպետական հարաբերություններում միշտ էլ փոխադարձության սկզբունք գոյություն ունի, Հայաստանն այդ սկզբունքը չի կիրառել: Հիմա Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում ու սպասում է Հայաստանի պատասխանին: Ինչի՞ համար, դուք եք փակել, դուք էլ բացեք: Դա նշանակում է, որ սահմանները բացելու ինչ-որ նախապայմաններ ունի: Բանավոր հայտարարություն է անում, որ Հայաստանն արձագանքի, Հայաստանի արձագանքի դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում Հայաստանին նախապայմաններ առաջադրելու, ընդ որում՝ սահմանի բացման համար: Իրականում, առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու բացված սահմանները բացելուց մի քանի ժամ հետո կարելի է շատ հեշտությամբ փակել: Եթե նա անկեղծորեն շահագրգիռ է սահմանները բացելու հարցում, ինչը խիստ կասկածելի է, ապա պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Այդ դեպքում սահմաններն ինքնըստինքյան բացվում են, դեսպանատներ են բացվում, նորմալ հարաբերություններ են հաստատվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Թեև այդ նորմալն էլ խիստ հարաբերական է Թուրքիայի պարագայում: Ես մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել էի հենց այդ առումով, որ եթե Էրդողանը մի բան է ասում, նա արձագանքի է սպասում, Փաշինյանն էլ նրա ուզածը տալիս է: Ասում է՝ Հայաստանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից, մենք էլ այդ ազդակներին դրական ազդակներով պետք է պատասխանենք: Դրական ազդակը կլինի այն, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն: Էրդողանը միջպետական հարաբերություններում փոխադարձության սկզբունքի մասին, հավանաբար, կիմանա: Իմանալով հանդերձ՝ ստորություն է անում և արձագանքի է սպասում: Դրա համար եմ ասում՝ ի՞նչ դրական ազդակ, Էրդողանն ընդամենը պատրաստակամություն է հայտնել: Մենք 1991-ից ի վեր այնքան դրական ազդակներ ենք ստացել, այդ ընթացքում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը, որն ընդգծված թշնամական է, չի փոխվել Թուրքիայում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)
Ամենադիտված