Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մեքսիկա՝ Չյապաս նահանգի ստեղծման օր, Նիկարագուա՝ Ազգային օր ի պատիվ Սան-Խասինտո ճակատամարտում հաղթանակի, Ուկրաինա՝ Մոբիլիզացիոն աշխատողի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

407 – վախճանվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան Հովհան Ոսկեբերանը:

1829 – Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով ավարտվել է 1828-1829 ռուս-թուրքական պատերազմը։

1862 – ծնվել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը։

1905 – ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան):

1909 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Սերգո Պայազատը։

1918 - Բաքուն գրավվել է Կովկասյան Իսլամական բանակի կողմից, որին հետևել է օսմանյան բանակի և ադրբեջանցիների կողմից իրականացված եռօրյա հայկական ջարդերը:

1919 – ծնվել է գրող, արձակագիր Աբիգ Ավագյանը։

1920 - Էրիվան է ժամանել Բորիս Լեգրանի ղեկավարած խորհրդային պատվիրակությունը, որը անմիջապես հայկակական կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի պայմանագրից, թույլատրել խորհրդային զորքերին անցնել Հայաստանով և միանալ Մուստաֆա Քեմալի բանակին և հարևանների հետ տարածքային վեճերը լուծել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ:

– ծնվել է բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Աբգարյանը:

1948 - ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվել է Հայաստան հայրենադարձության գործընթացը։

1939 – վախճանվել է օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ Արմենակ Շահմուրադյանը։

1957 – ծնվել է քաղաքական և հասարակական գործիչ Կարապետ Ռուբինյանը:

1958 - Շահագործման է հանձնվել Կոտայքի ջրանցքը։

1965 - ծնվել է գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը:

1984 – վախճանվել է տնտեսագետ, ակադեմիկոս Տիգրան Խաչատուրովը:

1991 - ստեղծվել է «Համազգային» թատրոնը:

1994 - վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ Սեյրան Խաթլամաջյանը:

2007 - MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «Ղ֊-տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինչպես նաև համաձայնվել է առաջիկա 5 տարիների ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

2010 - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։ 

2012 - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արա Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2016 - Տորոնտոյում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

2017 - Ազգային պատկերասրահում բացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դարձել է Հռոմի կայսր:

786 - Աբբասիդների խալիֆաթի կառավարող է դարձել Գարուն Ալ-Ռաշիդը:

1321 – վախճանվել է իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակ Դանթե Ալիգիերին։

1522 – ըստ Մոսկվայում կնքված պայմանագրի Ռեչ Պոսպոլիտան ճանաչել է, որ Սմոլենսկը պատկանում է Մոսկվային:

1638 – վախճանվել է անգլիացի քարոզիչ Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվում հանրահայտ Հարվարդի համալսարանը:

1752 - Բրիտանական կայսրությունը  բաց թողնելով տասնմեկ օր, անցել է Գրիգորյան օրացույցի։

1760 – ծնվել է ֆրանսիացի երգահան և երաժշտության տեսաբան Լուիջի Քերուբինին: 1812 –Նապոլեոնի զորքը մտել է Մոսկվա, որտեղ նույն օրը հրդեհներ են սկսվել:

1851 - վախճանվել է ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը:

1864 - ծնվել է բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ լորդ Ռոբերտ Սեսիլը:

1867 – լույս է տեսել  Կառլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1911 - մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1917 – Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է թագավորության վերջը և Ռուսաստանը հայտարարել հանրապետություն:

1927 - Նիցցայում ավտովթարից վախճանվել է ամերիկացի բալերինա Այսեդորա Դունկանը:

1937 – վախճանվել է չեխ սոցիոլոգ և փիլիսոփա, հասարակական և պետական գործիչ Թոմաշ Մասարիկը:

1939 –ԱՄՆ-ում օդ է բարձրացել Սիկորսկու ստեղծած  VS-300 ուղղաթիռը:

1965 - ծնվել է  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

1984 – վախճանվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:

1994 – տեղի է ունեցել «Լեոն» ֆիլմի պրեմիերան։

1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին անդամակցել են ՄԱԿ-ին:

2003- անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը:

2008 – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռ վթարի է ենթարկվել, զոհվել են  ինքնաթիռում գտնվող բոլոր 88 անձիք։

2010 – Ֆրանսիայի սենատը հաստատել է օրենք համաձայն որի կանանց արգելվում է հասարակական վայրերում չադրա և նիկաբ կրել:

2011 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Турция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - ЛавровГосдеп отреагировал на информацию в СМИ о подписании в Брюсселе военного документа с АрмениейМеждународный гуманитарный деятель и бизнесмен Рубен Варданян требует немедленного и безусловного освобождения всех армянских политзаключённых: Он объявил голодовкуКак Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеПочему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаНа севере Турции произошло землетрясение магнитудой 5,6Армен Григорян и Брис Рокфей затронули итоги состоявшейся 5 апреля встречи Армения-ЕС-США
Самое популярное