1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանականները լկստվում են ոչ թե օրերով, այլ ժամերով․ հերթական բացահայտումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» իշխանության ներկայացուցիչներն արդեն իրենց լպիրշությամբ վաղուց գերազանցել են բոլոր հնարավոր նախկիններին, իսկ նրանց լկտիության ապացույցները բացահայտվում են գրեթե ամեն օր։ Հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն է երեկ սկանդալային մի բացահայտում արել։

«Էթիկայի խախտումով, առանց ինֆորմացիայի աղբյուրի թույլտվության, հրապարակում եմ. 2019 թ. սեպտեմբերի տոնական հրավառության առիթով նիկոլի թվի ԿԳՍՄ նախարար Արայիկը դիմել էր Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն /հիմա`նախկին/ Գրիգոր Գրիգորյանին հրամայելով, որ այդ օրը «սալյուտը» խփելու է թանգարանի տանիքից, որ դռները բաց պահեն: Գրիգորը առարկել էր, բացատրել նրան, որ շենքը հին է, տանիքը համազարկի հետհարվածի պատճառով կարող է փլվել, որ ժամանակին իրենք սա բացատրել էին Սերժին, ու նա էլ հատուկ հրամանով արգելել էր այդ վտանգավոր քայլից զերծ մնալ: Արի ու տես, որ Արայիկը «պրինցիպ» էր բանեցրել ու շրջանցելով օրենքը` ի հեճուկս Գրիգորի, հրավառությունը կայացրել էր թանգարանի տանիքից»,- նշում է Զավեն Խաչիկյանը։

Իսկ ներկայումս կառավարության աշխատակազմի ղեկավար կարգված Արայիկ Հարությունյանը, նշենք, սեպտեմբերի 21-ին ազդարարված «գունագեղ» շոուի գլխավոր քավորն է, նրա ընկերոջը պատկանող ընկերությանն էլ ահռելի գումարներ են փոխանցել, որ ապահովի Նիկոլ Փաշինյանի ասած «գունագեղ» միջոցառումը, այն էլ պատերազմում կրած պարտության և հանրության ծանր հոգեբանական վիճակի պայմաններում։ Տեսնենք, թե հերթական որ պատմական շենքը կվտանգի Արայիկ Հարությունյանն ու յուր շեֆը՝ իրենց քմահաճույքներն իրականություն դարձնելու ճանապարհին։

Տիգրան Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular