ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մասին ռուս բանաստեղծների ստեղծագործություններ են հրատարակել Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ

russkiymir.ru-ն գրում է, որ «Հայաստանը ռուսական պոեզիայի հայելում» խորագիրն է կրում Երևանում հրատարակված գիրքը: Նրա թողարկումը ժամանակի առումով համընկել է Մոսկվայի օրվա տոնակատարության հետ: Միխայիլ Ամիրխանյանի կազմած ժողովածուն ներառում է ռուս բանաստեղծների բանաստեղծություններ նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին: Գիրքը հանրությանը ներկայացվել է Մոսկվայի տանը: Այս մասին հայտնում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը: Շնորհանդեսի շրջանակներում Մոսկվայի հայկական թատրոնի արտիստները հանդես են եկել առցանց ելույթով անթոլոգիայում ներառված բանաստեղծություններով:

Վահրամ Կարապետյանը, ով ղեկավարում է Մոսկվայի տունը Երևանում, գիրքն անվանել է բարեկամության ևս մեկ ապացույց, որը կապում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին դարեր շարունակ: Նա նաև ասել է, որ մոտ ապագայում Մոսկվայի տունը նախատեսում է հայտարարել հայաստանյան բուհերի ուսանողների համար «Ընթերցում ենք ռուս պոեզիա» ընթերցանության մրցույթ: Գրքի հեղինակ Միխայիլ Ամիրխանյանի խոսքով գրեթե կես հազար աշխատանք է հավաքվում մեկ ծածկույթի տակ: Դրանցից են Եվգենի Եվտուշենկոյի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Միխայիլ Դուդինի և շատ ուրիշների բանաստեղծությունները: Գիրքը հրատարակվել է Մոսկվայի Երևանի տան աջակցությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular