Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Եթովպիա` Էնքութաթաշ, Ռուսաստան` Ռազմական փառքի օր, Պակիստան` Ազգային օր,Կատալոնիա` Ազգային օր,  ԱՄՆ՝ Հայրենասերի օր որպես Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակ, Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝ Սալվադոր Ալյենդեյի հիշատակի օր, Եթովպիա՝  Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1875 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց Ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան):

1907 – ծնվել է խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյանը:

1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը:

1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:

1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:

1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:

1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:

1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:

2002 - պաշտոնապես վավերացվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծել են «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը:

2008 - Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խոհրդարանական հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը (ՀՅԴ) հաստատել է տեղեկությունները, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ է ստեղծվել:

2009 - Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 38 երկրների տղամարդկանց և կանանց հավաքականների  295 ձյուդոիստներ։

2015 - Հոսանքի թանկացման չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան:

2018 - Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:

2019 - Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը գլխավոր հարցը եղել է Ամուլսարի ճակատագիրը, իսկ խորհրդարանից դուրս  ցույց են արել Ամուլսարի պաշտպանները ։

- կառավարության շենքի դիմաց հավաքվել են ավտոներկրողները։ Նրանք դժգոհել են մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելուց։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

9 – ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:

1609 – անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանթհետտեն կղզին:

1661 - վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:

1733 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:

1854 – Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստը անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակվել են 8 հնացած առագաստանավեր:

1865 – ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1888 - Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ աշխարհում ձայնագրվել է մարդկային ձայնը:

1935- ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

1943 - Գուս-Խրուստալնի քաղաքի ապակու գործարանում առաջին անգամ արտադրվել է տաշովի բաժակ:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք:

1945 – ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ  Ֆրանց Բեկենբաուերը:

1971 – վախճանվել  է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը:

1965 – ծնվել է Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը:

1973 – ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում, նախագահ Ալյենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը:

1988 - էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու:

1990 - Քուվեյթյան ճգնաժամի առթիվ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագը իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է  «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:

1993 - Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան:

2001 – ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:

2005 - Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից:

2007 - Ռուսաստանը փորձարկել է «Բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վաակումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ):

2015 – աշտարակային կռունկը ընկել է Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա և մահացու ճզմել 107 մարդու:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянЛюбимец театралов — Юрий Сагьянц Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянДизайнер Khosrov представил свою новую армянскую коллекциюНародное собрание в поддержку движения «Тавуш – во имя Родины» в КанадеЛюбое государство может потребовать от Армении территории, потому что не встречает никакого сопротивления: тюркологВ столице Хорватии Загребе прошли первая армянская литургия и Дни культуры Армении В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиМИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда» Кикбоксер Эдуард Маркарян стал двукратным обладателем Кубка России Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийВ Москве пройдет концерт «Азнавур—100» к юбилею Шарля Азнавура «Черные береты» радостно поздравляют друг друга после жесткого задержания киранцев (Видео)Гарник Даниелян: Завтра мы представим дальнейшие шаги, мы пойдем до концаЛогическим завершением этой борьбы может стать инициирование процесса импичмента в НС: Мы пойдем к этому процессу, когда на улице появится необходимая и достаточная сила для навязывания воли народаСуренян: Вы не представляете, как нам нужны были эти дождиКоличество туристов сократилось на 3%Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеАйк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаУ снижения курса доллара есть другие политические причиныАрмянские дзюдоисты завоевали 3 серебряные медали в розыгрыше юношеского Кубка Европы Камо Унанян стал победителем международного турнира WKF по карате Фильм Армине Анды «Песнь летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля Самая красивая армянка Мексики: Роза ЧагоянНикакой делимитации нет, власти Армении сдают обещанное – Акопян о ситуации в Тавуше
Самое популярное