ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվկորպուսի խուլ դժգոհությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակել և ընտրվեց «չարյաց փոքրագույն» տարբերակը (այդ թվում, ըստ տարբեր տեղեկությունների, Ռուսաստանի համար)՝ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում շարունակվում են խուլ դժգոհությունն ու տարաձայնությունները՝ կապված թե՛ նախարարության, թե՛, առավել ևս, Փաշինյանի դիրքորոշումների և «անատամ» քաղաքականության հետ։

Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի վարած արտաքին քաղաքական կուրսը դիվանագետները «առնվազն ոչ տրամաբանված» են որակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տարաձայնությունները խորանում են նաև ու հատկապես հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործընթացների, մասնավորաբար «դրական ազդակների» առումով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular