ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու՞ր են թողնում ռուսական «ՍպուտնիկV»-ով. երկրների լրիվ ցանկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

otdyhpress.ru-ն գրում է, որ կազմվել է այն երկրների ցանկը, որտեղ «ՍպուտնիկV»-ով պատվաստված ռուսաստանցիները կարող են անարգել մուտք գործել: Այստեղ առաջին հերթին խոսք է գնում այն 16 երկրների մասին, որտեղ ռուսական պատվաստանյութը ընդունված և գրանցված է պետական մակարդակով: Այդ նշված երկրների սահմանները հատելու համար հարկավոր է անցնել մաքսային հսկողություն և տրամադրել պատվաստման վկայագիր: Որոշ երկրներում անհրաժեշտ կլինի սերտիֆիկատ անգլերեն լեզվով, ինչպես, օրինակ, Թուրքիայում, իսկ որոշ երկրներում թույլ է տրվում ձեռքին ունենալ ռուսերեն կամ ազգային լեզվով փաստաթուղթ: Այսպիսով, այն երկրների ցանկը, որտեղ մուտք գործել թույլատրվում են պատվաստված ռուսաստանցիները, հետևյալն է.

Առանց լրացուցիչ PCR թեստի թույլատրվում է մուտք գործել

Թուրքիա, Կիպրոս, Հունգարիա, Մոլդովա, Վրաստան, Չեռնոգորիա

Տաջիկստան (PCR թեստը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ դեղամիջոցի երկրորդ բաղադրիչի ստացումից չի անցել մեկ ամիս), Վենեսուելա, Հայաստան, Ադրբեջան (մինչև 18 տարեկան երեխաներից անհրաժեշտ է բացասական թեստ), Ղրղզստան, Եգիպտոս, Մադեյրու, Մոնղոլիա և Ռումինիա:

Լրացուցիչ PCR թեստով  թույլատրվում է մուտք գործել Էստոնիա, Թաիլանդ, Շրի Լանկա, Բուլղարիա, Խորվաթիա, Հորդանան, Հունաստան, Բահրեյն, Մավրիկիոս, Մարոկկո և Թունիս: Եթե ​​զբոսաշրջիկը Շենգենյան վիզա ունի, նա կարող է գնալ նաև Մադեյրա՝ Պորտուգալիայի ինքնավար մարզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular