Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները մոռացե՞լ են 2020 թվականի տնտեսության անկման ցուցանիշների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները շարունակ թմբկահարում են տնտեսական երկնիշ թվով աճի մասին, մոռանալով, որ մենք անգամ չենք կարողացել վերականգնել անցած տարվա տնտեսական կորուստները։ Այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։ Ակնհայտ է, որ 7 ամիսների արդյունքներով մեր տնտեսությունը դեռևս չի կարողացել վերադարձնել անցած տարվա կորցրածը, իսկ դա նշանակում է, որ այս փուլում դեռ վաղ է խոսել տնտեսության վերականգնման մասին։

Միայն հուլիսի տվյալները ցույց են տալիս, որ մեր տնտեսության վերականգնման փուլը դանդաղում է։ Անցած տարվա հուլիսին արձանագրվել էր տնտեսական ակտիվության 10,2 տոկոս անկում։ Այս տարվա հուլիսին աճը կազմել է հազիվ 5,8 տոկոս։ Գրեթե կրկնակի պակաս, քան անցած տարվա անկումն էր։ Հաշվի առնելով նաև Հայաստանում գնաճի առկայությունը՝ կարելի է եզրակացնել, թե մեծ հաշվով ինչի հաշվին է գրանցվել 5,8 տոկոս աճը։ Պատկերացրեք, եթե Հայաստանում գնաճը աննախադեպ թվերի չհասներ, ի՞նչ վիճակում էր լինելու տնտեսությունը։ Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստանում արձանագրվել է 8,2 տոկոս գնաճ, ինչն իսկապես աննախադեպ է վերջին առնվազն տասնամյակի կտրվածքով։

Անցած տարվա հուլիսին արդյունաբերության մեջ ունեինք 2,3 տոկոս անկում, այս տարվա հուլիսին այդ անկման համեմատ գրանցվել է 1,7 տոկոս աճ։ Անցած տարվա հուլիսին շինարարության ոլորտում գրանցվել էր 19,5 տոկոս անկում, իսկ այս տարվա հուլիսին շինարարությունն աճել է ընդամենը 2,2 տոկոսով։ Սա այն շինարարության ոլորտն է, որի մասին մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Անցած տարվա հուլիսին առևտրի շրջանառությունը նվազել էր 11,4 տոկոս, այս տարվա հուլիսին աճել է 5,2 տոկոսով։ Աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է, քան անկման տեմպն է եղել։

Ծառայությունների ծավալի անկումն անցած տարվա հուլիսին 21,6 տոկոս էր, այս տարվա աճը՝ 14,4 տոկոս. 7,2 տոկոսային կետով ավելի ցածր, քան անցած տարվա անկումն էր։ Այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող աճերը, որոնք արձանագրվում են այս տարվա ընթացքում, հիմնականում նախորդ տարվա հաշվարկային ցածր բազայի արդյունք են։ Տնտեսության մեջ իրական զարգացումներ չկան։ Դրանք բավական հետ են մնում 2019 թվականից։ Եվ ոչ միայն հուլիսի, այլև ամբողջ տարվա կտրվածքով։ Յոթ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 5,2 տոկոս։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի անկումը 5,7 տոկոս էր։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը այս պահին անգամ չի վերականգնել անցած տարվա կորցրածը։ Իշխանությունները մոռանալով անցած տարվա անկման ցուցանիշները պարբերաբար թմբկահարում են տնտեսական աննախադեպ երկնիշ թվով աճի մասին, իսկ եթե այդ ցուցանիշները համեմատում ենք անցած տարվա գրանցաց ցուցանիշների հետ ամեն ինչ ակնհայտ է՝ տնտեսությունը դեռևս չի վերականգնվել և հաշվի առնելով համատարած գնաճը, ամեն ինչ ավելի վատ է, քան ներկայացվում է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԵրբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԼեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»
Ամենադիտված